News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի համայնքապետարանում 2010թ. հունվար ամսին պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի նախկին ղեկավարը, նրա տեղակալը, օգնականը, համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետը եւ նույն բաժնի առաջին կարգի մասնագետը, ընդգրկված լինելով Արմավիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքային սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի կազմում, առանց մրցույթ կազմակերպելու, 25.01.2010թ. թվագրմամբ կազմել, ստորագրել եւ շրջանառության մեջ են դրել մրցույթի արդյունքների վերաբերյալ կեղծ արձանագրություն, որով Արմավիր համայնքի քաղաքային զբոսայգու հարակից՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված օտարումն արգելված 360.0քմ մակերեսով հողամասը 75 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել է Արմավիր համայնքի այդ ժամանակ գործող ղեկավարի, նշված հանձնաժողովի նախագահի հետ խնամիական կապի մեջ գտնվող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, այնինչ, վերջինս նշված մրցույթին չի մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր համայնքի ղեկավարի նախկին տեղակալին եւ համայնքապետարանի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) եւ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանի համաձայնությամբ որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նշված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ