News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկայի գործող առաջնորդ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի դուստրը` Իվանկան, հոր նախագահական ժամկետի ավարտից հետո կարող է իր սեփական քաղաքական կարիերան սկսել: Նման կարծիք է հնչեցվում The Washington Post-ում` վկայակոչելով Թրամփի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ այդ ենթադրությունների` Իվանկա Թրամփը, փորձ ձեռք բերելով Սպիտակ տանը եւ հայտնի դառնալով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակում, կարող է կամ առաջադրել իր թեկնածությունն ինչ-որ ընտրովի պաշտոնում, կամ սկսել ակտիվորեն մասնակցել ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության գործունեությանը: Այդպես, տարբերակներից մեկը, եթե նախագահի դուստրը եւ նրա ամուսին Ջարեդ Քուշները վերադառնան Նյու Յորք բնակվելու, կարող է լինել մասնակցությունը ՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններին Նյու Յորքի 12-րդ շրջանից: Այժմ երկրի օրենսդիր մարմնում այն ներկայացնում է Քերոլին Մելոնին (դեմոկրատ):

«Կարծում եմ, որ նա կցանկանար դառնալ [ԱՄՆ] առաջին կին նախագահը»,- մեջբերում է թերթը կինոպրոդյուսեր Մարիսա Վելես Քրաքսբերգերին, ով երկու տարի որպես Իվանկա Թրամփի կրեատիվ տնօրեն է աշխատել: Պարբերականը նշում է, որ նախագահի դուստրն ավելի վաղ հերքել էր, որ մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այնուամենայնիվ, նրա անունը ներառվել է հարցումներում Հանրապետական կուսակցության հիպոթետիկ փրայմերիզիների վերաբերյալ, որոնցում ինքը` Թրամփը, չէր մասնակցի, եւ նա մոտ 4 տոկոս էր հավաքում:

Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` CNN- ը, պնդում էին, որ Թրամփը  2016-ի նախընտրական արշավի ընթացքում իր խորհրդականների հետ բազմիցս քննարկել է Իվանկային փոխնախագահի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը: Նախագահն ինքն ավելի ուշ հերքել էր այդ տեղեկությունը: Իվանկան, ինչպես եւ նրա ամուսին Ջարեդ Քուշները, ներկայումս զբաղեցնում են Թրամփի խորհրդականների պաշտոնները:
Չորեքշաբթի Axios պորտալը, վկայակոչելով աղբյուրները, հայտնել էր, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի 2024-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին դեռ մինչ ընթացիկ նախագահական ժամկետի ավարտը: Ավելի վաղ ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով աղբյուրները, եւս հայտնում էին Թրամփի մասնակցության հավանականության մասին ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ