News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իսրայելի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Բահրեյն մեկնելուց` պատճառաբանելով հարձակումների սպառնալիքներն Իրանի կողմից, հայտնում է AP-ն:

Իրանն Իսրայելին մեղադրել էր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ: Իսրայելը չի ​​մեկնաբանել սպանությունը: Սակայն Ֆախրիզադեն արդեն վաղուց էր «Մոսադի» թիրախը դարձել:

Իսրայելը պայմանագրեր է ստորագրել Պարսից ծոցի արաբական երկրների` ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին: Թրամփի վարչակազմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները համընդհանուր իրարանցում էին առաջացրել Իսրայելում, եւ այս ամիս հրեական Հանուկա տոնի կապակցությամբ հազարավոր իսրայելցի զբոսաշրջիկներ պատրաստվում են մեկնել ԱՄԷ՝:

«Իրանցի պաշտոնյաների կողմից սպառնալիքների լույսի ներքո մտավախություններ կան, որ Իրանը կփորձի գործել իսրայելական թիրախների դեմ»,- ասվում է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

Իշխանությունները խորհուրդ են տվել նաեւ զերծ մնալ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրաքի քրդական տարածաշրջան եւ Աֆրիկա մեկնելուց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ