News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 36 652 դեպք, երկրում վարակվել է ընդհանուր 9 608 211 մարդ: Այս մասին հայտարարել է NDTV հեռուստաալիքը` վկայակոչելով տեղի առողջապահության նախարարությունը:

Անցած օրվա ընթացքում երկրում մահացել է COVID-19-ով վարակված 512 հիվանդ:

Համավարակի սկզբից ի վեր Հնդկաստանում գրանցվել է վարակից մահվան ընդհանուր 139.700 դեպք:

Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին, փոխանցում է «Գազետա»-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ