News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Շատ էր խոսվում այն մասին, թե ով է լինելու վարչապետի այն թեկնածուն, որը պետք է ընկալելի, ընդունելի լինի, կոմպրոմիսային լինի, մարդ, որը փորձառություն ունի, որը այս կարճ ժամանակահատվածում պետք է քայլեր ձեռնարկի, որից հետո պետք է ընտրություններ լինեն եւ ժողովուրդն է որոշելու, թե որ քաղաքական ուժին կվստահի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրաժարակում ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով նրան, որ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետի թեկնածու է  առաջադրել Վազգեն Մանուկյանին:

«Ըստ մեզ պետք է կազմվի պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած կառավարություն: Ընդ որում, կարծում ենք, որ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուի համար շատ պատասխանատու  եւ բարդ շրջան է լինելու. րովհետեւ ոլորտներում ճգնաժամային վիճակ է»:

Դիտարկմանը, որ խորհրդարանական մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ իրենց վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, Էնֆիաջյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ծրագրերն ունի եւ իր գործունեության քաղաքականությունն է մշակում: Ես հարգանքով եմ վերաբերվում նրանց մոտեցմանը: Բոլոր գործընթացները առաջիկայում կերեւան՝ ով ինչքան հնարավորություններ ու շանսեր ունի»:

Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, ԲՀԿ-ական պտգմավորն ասաց. «Մենք այսօր պատերազմի հետեւանքներ ունենք, ուննենք անհայտ կորածներ, գերեվարված զինծառայողներ: Հենց այսօրվա դրությամբ էլ Հադրութի տարածքում  հրաձգություն է տեղի ունենում, շրջափակման մեջ գտնվողն մարդիկ են հայտնվում, քաղաքացիական անձինք են հայտնվում թիկունքում կամ պատանդին կարգավիճակում, սահմանագծի հետ կապված աշխատանքներ են տարվում: Սրանք զուգահեռաբար պետք է իրականացվեն, որ կարողանանք հասնել մի կետի, որ քաղաքական ընտրությունները տեղի ունենան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ