News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը Փարիզի դատարանի ահաբեկչության հարցերով դատավորը Փարիզի հրեական թաղամասի Ռոզյե փողոցում 1982թ. պայթեցման եւ հրաձգության մեղադրանք է առաջադրել Վալիդ Աբդուլռահման Աբու Զայեդին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դատարանի աղբյուրները:

Մեղադրանքները ներկայացվել են սպանության եւ սպանության փորձի համար: Ուրբաթ երեկոյան Նորվեգիայից Աբու Զայեդը արտահանձնվել է Ֆրանսիա եւ բերման է ենթարկվել: Ֆրանսիացի քննիչները կասկածում են, որ նա ահաբեկչության հիմնական մասնակիցներից մեկն է եղել: Մեղադրյալը, սակայն, ամբողջությամբ հերքում է իր մասնակցությունը ահաբեկչությանը եւ պնդում է, որ այդ ժամանակ ինքը գտնվում էր Մոնակոյում: Այս գործի հետաքննությունը շատ բարդ էր եւ անցկացվում էր երկար տարիներ:

1982թ․ օգոստոսի 9-ի օրվա կեսին 3-5 հոգուց բաղկացած խումբը նախ նռնակ էր նետել Ջո Գոլդենբերգի ռեստորանի մեջ, ապա ավտոմատ զենքից կրակ էր բացել նախ այցելուների, ապա հրեական թաղամասի անցորդների ուղղությամբ: Ահաբեկչության հետեւանքով վեց մարդ զոհվել էր, 22-ը՝ վիրավորվել: Ահաբեկչությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ կասկածվում է պաղեստինյան «Ֆաթահ - հեղափոխական խորհուրդ» խմբավորումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիական արդարադատությունը նաեւ երեք այլ միջազգային օրդեր է տվել այս ահաբեկչության կազմակերպման կամ կատարման մեջ կասկածյալների ձերբակալման համար: Նրանցից երկուսը գտնվում են Հորդանանում, իսկ երրորդը՝ Արեւմտյան ափին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ