News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չկա որեւէ խոչընդոտ նշված հանգամանքների իրավական հիմքն ուսումնասիրելու համար: Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարությունը, որը ուժի մեջ չի մտել Սահմանադրության համաձայն, շարունակում կիրառվել գործադիր իշխանության կողմից, եւ հնարավոր է արդյոք, որ այն ստորագրվել է սպառնալիքի տակ:

«Արդեն բացատրություններ եմ տվել հայտարարության ստորագրման մանրամասների վերաբերյալ, եւ դրան ավելացնելու բան չկա: Փաստաթուղթը վերաբերում է հրադադարին ու ռազմական գործողությունների դադարեցմանը: Այն ստորագրվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց մասին ես արդեն խոսել եմ»,- ասաց նա: Փաշինյանը հավելեց, որ, անկախ այս բոլոր գործընթացներից, կարեւոր է, որ Հայաստանի ժողովուրդը չկորցնի իշխանություն ձեւավորելու եւ կամքի ազատ արտահայտման իրավունքը: «Աշխարհի ոչ մի երկրում, այդ թվում՝ մեզ մոտ, լրատվամիջոցները չեն որոշում, թե ով է վարչապետը:

Հայաստանում այս հարցը որոշում է ժողովուրդը: Սա պետք է մնա անփոփոխ»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ