News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում դեկտեմբերի 10-ին կնշեն նոր տոն՝ հաղթանակի օրը (ի պատիվ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի): Դրան մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Բաքվին ռազմական օգնություն է ցույց տվել:

Թուրքիան ակտիվորեն փորձում է առաջ մղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանն իր մասնակցությունը, չնայած Անկարան պաշտոնապես կապ չունի Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված հրադադարի հետ: Էրդողանի ներկայությունը Բաքվում, կարծես թե, հարկադրված զիջում է Ռուսաստանին: Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը «Свободная Пресса»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասում ազդեցության մենաշնորհը:

«Էրդողանն ահռելի ավանդ ունեցավ Լեռնային Ղարաբաղում Բաքվի հաջողության մեջ, ինչն անհնար է հերքել: Նույնիսկ Ղարաբաղի Պաշտպանության բանակի վատ պատրաստվածությունը եւ Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը հաշվի առնելով: Այս պատճառով նա գնում է շքերթի, որտեղ նրան ողջունելու են ինչպես հերոսի: Հիմա Թուրքիան Հարավային Կովկասում է, իսկ Ռուսաստանի մենաշնորհն այնտեղ ավարտվել է: Ադրբեջանում՝ հաստատապես»,- նշել է Բաղդասարովը:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղում պարտության մեղավորությունը զգալի չափով ընկած է Հայաստանի ղեկավարության վրա. «Չեմ զարմանա, եթե իմանանք, որ դա կանխամտածված է արվել, եւ Փաշինյանն ու նրա թիմը այդ տարածքը որոշակի գումարով ուղղակի ծախել են: Նրանք արել են այն, ինչը պետք է անեին ռազմական գործողությունների ժամանակ: Ուստի անիմաստ էր Ռուսաստանի միանշանակ աջակցության ցուցաբերումը: Առավել եւս, որ որոշակի ռազմատեխնիկական օգնություն, այնուամենայնիվ, ցույց է տրվել: Հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ ուժեր մտցնելը ճիշտ միջոցառում էր: Այլ հարց է, որ Ադրբեջանի գործողություններն առանձնապես չվիճարկելով, որը ցանկանում էր վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, Մոսկվան պետք է խիստ կերպով պահանջեր նրա տարածքից թուրքական ուժերի եւ թրքամետ ահաբեկչական խմբավորումների դուրսբերումը: Չէ՞ որ սրանք մեր սահմաններն են: Մենք չափից ավելի հաճախ ենք համաձայնում մարտավարական վնաս կրելուն հանուն պատրանքային ռազմավարական օգուտի: 

Պետք է հասկանալ, որ Էրդողանը գնում է Բաքու` ինչպես իր գաղութ: Նա վերջնականապես կպցրել է Ադրբեջանն իրեն: Ալիեւն իր ինքնիշխանությամբ վճարեց Ղարաբաղի միացման (կարծում եմ` ժամանակավոր) համար»:

Բաղդասարովը նշել է, որ Ալիևն ի սկզբանե ցանկանում էր «Հաղթանակի օրը», որին շքերթ է նախատեսված, դեկտեմբերի 8-ին նշանակել: Սակայն պարզվեց, որ Թուրքիայում այդ օրը նշվում է Քեմալ Աթաթուրքի ծննդյան օրը: Հավանաբար Անկարայից զանգահարել են Բաքու եւ խորհուրդ տվել չխառնվել իրենց թուրքական տոնին: Եվ Ալիեւը փոխել է ամսաթիվը: Սա, կարծես, հրահանգ էր Թուրքիայի տարածաշրջանային կոմիտեից:

«Եվ հիմա Ալիեւը երկու քարի արանքում է հայտնվել: Եթե ​​Հայաստանը տարածքներով վճարեց Ռուսաստանի հետ հարաբերություններում իր ոչ ադեկվատ դիրքորոշման համար (որը, հուսով եմ, շուտով կշտկեն, քանի որ Երեւանն այլ ընկերներ չունի), ապա Ադրբեջանը վճարեց իր անկախությամբ`  իրեն Էրդողանին նվիրելով: Դժվար է երկու տիրոջ ծառայել: Շատերը վախենում են, որ հանկարծակի շարժումների պատճառով Երրորդ աշխարհամարտ կսկսվի: Սակայն Էրդողանն անում է այնպես, ինչպես ճիշտ է համարում, Հայաստանը եւս գռմռում է, եւ ոչինչ, համաշխարհային պատերազմ չի սկսվում: Թուրքիան սադրում է մեզ, այո: Պուտինը այժմ կանգնած է նույն շարքում, ինչ եւ Նիկոլայ Առաջինը, Եկատերինա Երկրորդը` ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած ցարերը: Եվ նա միակն է, ով, ըստ ամենայնի, որոշեց, որ այդպիսի պատերազմում նա չի լինելու:

Բայց նրան դա չի հաջողվի: Ստիպված կլինենք դա անել: Պանթուրքական ընդլայնումը դիվանագիտական ​​միջոցներով հնարավոր չէ կանգնեցնել: Դիվանագիտությունը, փափուկ ուժը պետք էր զբաղվել Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում եւ ցանկացած այլ «երկրում» նախորդ 30 տարիների ընթացքում: Բայց դրանով չեն զբաղվել: Իսկ հիմա արդեն շատ ուշ է: Արեւելքում դիմակայությունից հրաժարվելը թուլություն է համարվում, այլ ոչ թե մեծահոգություն»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ