News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Արցախի նվիրյալ զավակ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Շիրինի Բաբայանի մահվան մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անվանի երաժիշտն արժանիորեն վայելում էր իր հայրենակիցների անկեղծ սերն ու հարգանքը: Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով նրանց հիշատակը։

Մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Բորիս Բաբայանն արժանացել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին:

«Ջութակահար Բորյայի» պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ»:

РУС⬇ ENG⬇ Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Արցախի նվիրյալ զավակ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Շիրինի Բաբայանի մահվան...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Четверг, 10 декабря 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ