News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել տարածաշրջանային անվտանգության ապահովման համար հարթակ ստեղծելու գաղափարին, որում կարող են ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը եւ Հայաստանը: Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է Ադրբեջանից վերադարձի ժամանակ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պարոն Պուտինն այդ գաղափարին դրական է վերաբերվում: Հեռախոսազրույցի ժամանակ նա հարցրել է, թե ինչ կարծիք ունեմ այդ առումով: Ես նրան պատասխանել եմ, որ այն բանից հետո, երբ Ալիեւը դրական արձագանքի դրան, կարեւոր է, որպեսզի ես եւս դրական արձագանքեմ: Այդ թեմայով օրակարգ է մտել նույնիսկ Վրաստանը»,-նրա խոսքը մեջբերում է Haberturk-ը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ