News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերն այս օրերին մարտավարական կտրուկ փոփոխություններ են մշակում։ Չի բացառվում, որ խաղաղ անհնազանդության ակցիաներին, փողոցներ փակելուն զուգահեռ, առաջիկա օրերին ավելի կոշտ միջոցներ կիրառվեն։ Օրինակ, հանրապետությունով մեկ գործադուլներ հայտարարվեն, որը կարող է երկրի տնտեսությունը կաթվածահար անել։

Բանն այն է, որ գրեթե բոլոր խոշոր գործարարները, մեծ հիմնարկ-ձեռնարկությունների, մասնավոր ընկերությունների ղեկավարները կողմ են հրաժարականին, բացառությամբ նրա սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի։ Եվ եթե գործադուլ սկսեն, կարող է պարալիզացվել ամեն ինչ՝ սկսած ինտերնետ ու հեռախոսային կապից մինչեւ տրանսպորտային հաղորդակցություն, սննդի օբյեկտներ եւ այլն։

Երեկ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ մասնավորապես ի՞նչ նոր ակցիաներ են սպասվում, ավելի կոշտ միջոցների՞ են դիմելու։ Նա չցանկացավ պատասխանել։ Հարցրինք նաեւ՝ գործադուլի կոչեր հնչելո՞ւ են։ «Երբ հնչեն, կիմանաք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ