News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի ամուսինը` ՆԳ նախկին փոխնախարար Բադրի Բիցաձեն թաքնվում է Հայաստանում, գրում է վրացական «Ռեզոնանսի» պարբերականը:

Թերթը մանրամասները չի հաղորդում, սակայն, վկայակոչելով սեփական աղբյուրները, նկատում է, ո Բիցաձեն լքել է Վրաստանը դեռ կիրակի:

Նշենք, որ Բիցաձեին մեղադրել են իշխանություններին զինված դիմադրության եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն տարածել էր ընդդիմադիրների հեռախոսազրույցը, որտեղ նրանք քննարկում էին ոստիկանության դեմ պայքարի մարտավարությունը: Մայիսի 26-ից Բիցաձեի գտնվելու վայրն անհայտ է: Նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Բուրջանաձեն ամուսնու դեմ մեղադրանքների առաջադրումը սարքված է համարել եւ հրաժարվել է գրավ մուծել նրա համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ