News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


18-ամյա Գրիգոր Տաշչյանը օգոստոսի 27-ին զորակոչվել էր բանակ։ Պատերազմի առաջին օրվանից մասնակցել էր մարտական գործողությունների Հադրութում, ապա՝ Շուշիում, սակայն թաքցրել էր ծնողներից։

«Մեզանից մինչև վերջ թաքցրել է, որ ռազմական գործողությունների մեջ է։ Ասում էր՝ ապահով ենք, թաքստոցներում ենք։ Բայց, միևնույնն է, ես զգում էի, որ մի բան այն չէ։  Վերջին անգամ զանգեց նոյեմբերի 6-ի երեկոյան, երբ իրենց տեղափոխում էին Շուշի, բայց կրկին չասաց, որ առաջնագծում է։ Ասաց՝ մամ, գիտես չէ՞, քո տղան հերոս ա։ Ասացի՝ հա բալես, դու իմ հերոսն ես, բայց զգույշ եղեք։ Այն, ինչ մեր 18-20 տարեկան երեխաները տեսան, շատերս ամբողջ կյանքի ընթացքում չենք տեսնում»,- NEWS.am-ի հետ զրուցում ասաց Գրիգորի մայրը՝ Լիանա Տաշչյանը։

Զինակից ընկերները Գրիգորի ծնողներին պատմել են, որ արկի հարվածից Գրիգորը երկու վիրավորում էր ստացել՝ աջ ուսին և կրծքավանդակին։ Սակայն, երբ տեսել է իրենց ուղղությամբ եկող թշնամու ջոկատը, ձախ ձեռքով կրակ է բացել նրանց վրա, որպեսզի ընկերները կարողանան փախչել։

«Հուղարկավորությանը եկած զինակից ընկերները պատմում էին, որ արկն ընկել է իրենց վրա ու իրենք սկսել են փախչել տարբեր ուղղություններով։ Հետո տեսել են, որ թուրքերը գալիս են։ Այդ ժամանակ Գրիգորն արնաքամ վիճակում զենքը վերցրել է ձեռքը և կրակել թուրքերի ուղղությամբ՝ տղաներին ասելով՝ ինչքան ուժ ունեք վազեք, փախեք։ Թուրքերից մի քանիսին խփել է, մի քանիսը փախել են։ Տղաները փրկվել են, իսկ Գրիգորը մնացել է մենակ ու արնաքամ եղել»,- նշեց Գրիգորի հայրը՝ Հրաչ Տաշչյանը։

Գրիգորին իրենց թաղամասում ասում էին «կանաչ դաշտի Գոքոր», քանի որ աննկարագրելի մեծ սեր է ունեցել ֆուտբոլի հանդեպ, պարապել է «Բանանց» և «Փյունիկ» ակումբներում, բայց ծնկի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել։  Գրիգորը մեծ նպատակ ուներ՝ բիզնեսմեն դառնալ ու տուն գնել ծնողների համար։ Փոքր քրոջը՝ Էմիլիին, վերջին զանգի ժամանակ ասել էր՝ Նոր տարուն գալու եմ, դու անակնկալ ունես։

«Ընկերներն ասում էին, որ անգամ քնած ժամանակ Գրիգորն իր վրայից զրահաբաճկոնը և սաղավարտը չէր հանում և բարկանում էր, եթե տղաներից մեկը հանում էր, կամ զենքի նկատմամբ անուշադիր էր։ Գրիգորը Ռուսաստանի քաղաքացի էր, իրեն այստեղ չէին տանի ծառայության, բայց ասաց, որ անպայման պետք է հայկական բանակում ծառայի»,- ասաց Լիանա Տաշչյանը։

Գրիգոր Տաշչյանը նահատակվել է նոյեմբերի 8-ին Շուշիում։ Հուղարկավորվել է նոյեմբերի 19-ին Եռաբլուրում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ