News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեք ամսում Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ «Եռաբլուր» չգնաց, ոչ զոհվածի ծնողի ձեռք չսեղմեց, բայց այժմ հիշել է, որ կարող է գնալ «Եռաբլուր»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի այրի Սաթենիկ Խլղաթյանը։

«Ես ապրել եմ բոլոր ղեկավարների ժամանակահատվածում՝ սկսած իր հոգևոր հորից՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չի տվել սևազգեստ մայրերին վարկաբեկել։ Ես չեմ պատկերացնում, որ երկրի ղեկավարը զոհվածի ընտանիքին վարկաբեկելով փորձի կայանալ։ Ինքն անարժեք, անհայրենիք մարդ է։ Թող ինքը գիտակցի, որ մենք այս հայրենիքի ոչ թե պարտված, այլ հաղթանակած սևազգեստ մայրերն ենք։ Մեր տղաները, ամուսիններն իրենց կյանքի գնով տվեցին ազատություն, որ ծնվեր Նիկոլի Աշոտիկը։ Իմ ամուսինը զոհվեց, իմ տղան այսօր վիրավոր է, իմ երկու քույրերի երեխաները զոհվել են այս պատերազմում, իմ կողքին կան կանայք, որոնց ամուսինները զոհվել են կամ անհետ կորել են, բայց դրանով չի զբաղվում Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հիշել է, որ երեք ամիս անց կարող է գնալ «Եռաբլուր»։ Այսքան ժամանակ ոչ մի անգամ Եռաբլուր չգնաց, ոչ մի հուղարկավորության չմասնակցեց, ոչ մի ծնողի ձեռք չսեղմեց ու չասաց՝ ներողություն եմ խնդրում, որ ձեր որդին զոհվեց, որ ես հանգիստ հող հանձնեմ։ Ոչ պաշտպանության նախարար տեսանք, ոչ «Իմ քայլը» դաշինքի դասալիք պատգամավորներին «Եռաբլուրում»,  որովհետև այս պատերազամն իրենց համար էր։ Իրենք ի սկզբանե եկել էին պարտվելու, մեր տղերքի ազատագրած հողերը նվիրելու։ Սկուտեղի վրա մատուցեց հողերը»,- ասաց Սաթենիկ Խլղաթյանը։

Սաթենիկ Խլղաթյանը որդեկորույս Կարին Տոնոյանին խորհուրդ տվեց, որ չնկատի Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի բանակին, քանի որ «նրանք անհայրենիք են և կարող են մեկ շիշ օղու դիմաց հարազատ մորն էլ հայհոյել»։

«Ուզում եմ անդրադառնալ Կարին Տոնոյանին, ես էլ նույն ցավի տեր մարդ եմ։ Ուզում եմ՝ չնկատի Նիկոլի ֆեյքերի բանակին՝ անհայրենիք, ճղճիմ, թափթփուկ։ Ես այնտեղ մի մարդու գիտեմ, որ եթե իրեն մեկ օղու գումար էլ տաս, ասես՝ դիմացդ մամադ է կանգնած, Նիկոլը հրահանգել է, որ մամայիդ հայհոյես, համոզված եմ, որ կհայհոյի։ Թող ինքը չնկատի դրանց։ Նիկոլին խորհուրդ եմ տալիս, որ մի կլորիկ գումար տա իր ֆեյքերին ու համարի դա ավարտ, որովհետև իր ավարտն է եկել»,- ավելացրեց Սաթենիկ Խլղաթյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ