News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում տնտեսական իրավիճակն իսկապես աղետալի է: Դա նկատելի է թե՛ բյուջեի կատարողականի, թե՛ ՀՆԱ-ի անկման, թե՛ ներդրումների ծավալների կրճատման, թե՛ տարածքային կորուստների տեսանկյունից: Այս մասին դեկտեմբերի 15-ին երիտասարդների հետ հանդիպմանն ասաց Հանուն հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով ներկաների հարցերին:

Այսպես, ըստ նրա, կորցրել ենք շուրջ 100 հազար հա վարելահող, 315 հազար հա կանաչ տարածք, 15 հիդրոէլեկտրակայան եւ 100 մեգավատտ էներգիա:

«Այսինքն՝ մեր կորուստները շատ մեծ են, իսկ ծախսերն ավելացել են»,- նշեց Մանուկյանը:

Միեւնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշեց, որ ոչ մի նորմալ գործարար Հայաստանում նշանակալի ներդրումներ չի կատարի, հավելելով, որ առանց իրական ներդրումների երկրին չի հաջողվի դուրս գալ ստեղծված չափազանց անբարենպաստ իրավիճակից:

«Հայաստանն անկայուն երկիր է՝ ռազմական գործողությունների վերսկսման մշտական ​​սպառնալիքով, ինչը խնդիրների կհանգեցնի հաղորդուղիների ապահովման առումով: Հայաստանում ներդրումներ կարող է կատարել միայն այն գործարարը, որը էթնիկ հայ է, ներդրումներ է կատարում ոչ թե այդ պահին շահույթ ստանալու նպատակով, այլ միայն իր ազգային պատկանելությունից դրդված: Նման ներդրումների մեջ նրանց համար զգալի ռիսկ կա: Նման ներդրումները չեն կարող մեծ մասնաբաժին կազմել, հետեւաբար չեն կարող ինչ-որ կերպ փոխել իրավիճակը»,- պարզաբանեց վարչապետի թեկնածուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ