News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրատվամիջոցները գուժեցին, որ Արցախի Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղերը վերջնականապես անցան թշնամուն։ 

Վերջին օրերին այս համայնքների համար թեժ մարտեր էին ընթանում, մի պահ հայտարարվեց, թե գյուղերը ռուս խաղաղապահների ջանքերով կմնան հայկական վերահսկողության տակ, մինչդեռ երեկ հրապարակված քարտեզից պարզ դարձավ, որ դրանք եւս հանձնվել են։ ՀՀ պատկան մարմինները որեւէ պարզաբանում չեն ներկայացնում սրա վերաբերյալ։

Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի կուսակից, ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում գիտե՞ն, թե ինչու այդ համայնքները հանձնվեցին հակառակորդին։ «Այդ  հարցը պետք է տաք Նիկոլ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին, որոնցից մեկը համաձայնություն է տվել, մյուսն էլ ստորագրել է խայտառակ հայտարարությունը, բայց այսօր չեն կարողանում պահել դրա ոչ մի կետը։ Ես չգիտեմ, թե ոնց են տվել, բայց, այո, լսել եմ, որ մերոնք դուրս են եկել այդ համայնքներից»։

Իսկ Վիտալի Բալասանյանը, ով այժմ համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, պաշտոն է ստացել, այս երկու համայնքների հարցում չի՞ կրում պատասխանատվություն։ Գալստյանն ասաց, որ ինքը վերջին օրերին Հայաստանում է եղել եւ հիմա Արցախ վերադարձի ճանապարհին է, չի խոսել Բալասանյանի հետ․ «Վիտալի Բալասանյանը, չգիտեմ՝ այդ պայմանագրի կետերը պահպանելու համար կրում է պատասխանատվություն, թե ոչ, ես տեղյակ չեմ, վերադառնում եմ, կխոսեմ»։

Դիտարկմանը, թե իշխանությանը մաս կազմելով՝ արդեն իսկ ստանձնել է պատասխանատվություն, Գալստյանը չհակադարձեց, միայն ասաց․ «Ես չեմ խոսել իր հետ, դրա համար եմ ասում, որ ինձ ոչինչ հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ