News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները պաշտոնապես հրաժարվել են պատգամավորական մանդատներից:
Համապատասխան դիմումները նրանք արդեն գրել են խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի անունով, հայտնում է «Sputnik-Վրաստան»-ը:

«Այսօր «Միասնական ազգային շարժում - Ուժը միասնության մեջ է» ընտրական դաշինքի անդամները, ովքեր ստիպողաբար են խորհրդարանի անդամներ ճանաչվել, արդեն անձնական դիմումներով դիմում են խորհրդարանին: Միակուսակցական խորհրդարանի ձեւավորման գործընթացն այսպիսով կավարտվի, եւ այժմ խորհրդարանը պետք է որոշում կայացնի մեր լիազորությունների չեղարկման մասին»,- լրագրողներին ասել է ՄԱՇ անդամ Լեւան Բեժաշվիլին:

Վրաստանի Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին ընդդիմության ներկայացուցիչներից առաջինն էր, ով երկուշաբթի հայտարարեց իր խորհրդարանական լիազորությունների դադարեցման մասին:

Առաջիկա օրերին «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամները, ովքեր հինգ մանդատ են ստացել նոր խորհրդարանում, մտադիր են նմանատիպ դիմումներով դիմել խորհրդարանին:

«Մեր դիրքորոշումը շատ հստակ էր, մենք այս գործընթացի առաջնագծում ենք, եւ, իհարկե, այն պատգամավորները, որոնց լիազորությունները խորհրդարանը ճանաչել է, կդիմեն օրենսդիր մարմնին` այդ լիազորությունների չեղարկման համար, եւ մենք դա կանենք առաջիկա օրերին»,- լրագրողներին ասել է Իրմա Նադիրաշվիլին:

Նոր խորհրդարանն սկսել էր իրականացնել իր պարտականությունները դեկտեմբերի 11-ին` միայն իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ: Ընտրությունների արդյունքները չճանաչող ընդդիմության տեղերը բարձրագույն օրենսդիր մարմնում մինչեւ հիմա դատարկ են:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 22-ին 17 մեծամասնական ընտրատարածքներում տեղի է ունեցավ երկրորդ փուլը: Ընտրությունների արդյունքում ընդդիմությունը ստացավ նոր օրենսդիր մարմնի 150 տեղերից 60-ը: Ամենաշատ մանդատները` 36, բաժին է ընկել «Միացյալ ազգային շարժում - Ուժ միասնության մեջ է» դաշինքին:

Երեքշաբթի Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց հինգ ընտրական սուբյեկտների համամասնական ցուցակները, այդ թվում` «Միացյալ ազգային շարժում - Ուժը միասնության մեջ է» դաշինքինը:

Խորհրդարան մտած ութ ընդդիմադիր կուսակցություններից ԿԸՀ-ը դեռ չեն դիմել «Վրաստանի հայրենասերների դաշինքը», »Գիրչի»-ն եւ

«Քաղաքացիներ»-ը: Այս նույն կուսակցությունները չեն ստորագրել նաեւ պատգամավորական մանդատներից հանրայնորեն հրաժարվելու մասին փաստաթուղթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ