News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրավիճակն, իմ կարծիքով, ավելի բարդ է, քան պարզապես նորմատիվային պոստուլատները, այդ թվում` դեռ Սումգայիթում սկսված, ապա Լեռնային Ղարաբաղում տարածված էթնիկ հակամարտության միջազգային իրավական արմատները: Այս մասին դեկտեմբերի 17-ին ամենամյա մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այստեղ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, եւ Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել` իրենց կյանքն եւ արժանապատվությունը պաշտպանելու համար, եւ ստեղծվեց այն իրավիճակը, որը եղավ այս տարի հակամարտության սրման պահին»,- ասել է նա:

ՌԴ նախագահը մեկնաբանել է նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության այն կետերից մեկը, ըստ որի կողմերը պետք է կանգ առնեն իրենց դիրքերում:

«Բայց մենք պայմանավորվել ենք, ինչպես լավ հայտնի է, եռակողմ հայտարարության շրջանակներում այն մասին, որ մարտական գործողություններն ավարտվում են, եւ այստեղ շատ կարեւոր է, որ կողմերը կանգ առնեն այն դիրքերում, որտեղ նրանք եղել են մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Հենց այնտեղ էլ բոլորը պետք է կանգ առնեն: Այս կապակցությամբ ենթակառուցվածքների հետ կապված կան բազմաթիվ տեխնիկական հարցեր կան»,- ասել է նա:

«Բայց հաշվի առնելով, որ զինված ուժերը կանգնել են այնտեղ, որտեղ նրանք կանգնած էին ստորագրման պահին, ենթակառուցվածքային որոշակի դժվարություններ առաջացան ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմի համար: Բայց դա պետք է հանգիստ պարզել` բանակցային գործընթացի ընթացքում, քանի որ այս եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հիմքերը եւ բոլոր հնարավորությունները: Քանի որ այնտեղ նշվում է, որ զինադադարի հասնելուց հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում հարաբերությունների լիակատար կարգավորումը` տնտեսական եւ ենթակառուցվածքային ներուժի բացահայտմամբ: Սա վերաբերում է նաեւ ճանապարհային եւ երկաթուղային հաղորդակցություններին եւ այլն: Սա վերաբերում է նաեւ Նախիջեւանին, սա վերաբերում է նաեւ  հաղորդակցությանը Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջեւ»,- հավելել է Վլադիմիր Պուտինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ