News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զոհերից երկուսը Արմավիրի մարզի Առատաշեն, մեկը՝ Մրգաշատ գյուղերից են։ 

Առատաշենում երկու զոհերից մեկը համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանի որդին է, 26 տարեկան։ Մյուսը նրա հարևանն է, ընկերը։ Երկուսն էլ ՄՈԲ-ից էին։

Մրգաշատի համայնքի ղեկավար Գեւորգ Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղից զոհվածը ծառայությունն իրականացնում էր ՄՈԲ-ով, նա  22-ից 23 տարեկան էր։ Ըստ նրա՝ Մրգաշատից զոհվածի հետ եւս եւրկու զինծառայող է եղել, սակայն նրանցից որեւէ լուր չունեն։

«Իրենք մի պատոկ գնացել էին, հետո հետ եկան, մոտ 10 օր մնացին, կրկին տարան, բայց մի քանի տեղ են տարել, հստակ չեմ կարող ասել, թե որտեղ են եղել։ Պատերազմի ժամանակ էդ գյուղերում են եղել։ Նրանք մոտ 20 օր առաջ էին գնացել»,- հայտնեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակից ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռեւս անհայտ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ