News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


40 օր անցավ այն օրվանից, երբ հաստատվեց զինադադար, եւ այսօր մենք ձեզ հետ միասին սգո արարողություն ենք կատարում ի հիշատակ մեր սուրբ նահատակների: Այս մասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան կարգի ժամանակ իր խոսքում նշեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Ավետարանական ճշմարտություն կա՝ երանի նրան, ով կյանքը կտա ընկերոջ համար: Ավելի երանի նրան, ով կյանքը կտա ազգի, հայրենիքի եւ հավատքի համար: Այսօր մեր երկնային սրբերի բանակն ավելացավ 5 հազար հոգով: Նահատակի պսակն ամենաթանկագինն է, որովհետեւ նրանք գիտակցաբար գնացին դեպի մահ: Այսօր ոգեկոչելով հիշատակը մեր նվիրյալների, սուրբ նահատակների, ամեն ինչ պետք է անենք, որ այդ արյան թանկագին գինը ամեն ինչով արդարացվի: Պետք է իրենց երազանքը կյանքի կոչենք:

Այո, ծանր, վտանգավոր վիճակում ենք, ծանր փորձություն է, բայց հաղթում է նա, ով չի ընկճվում, ով որ կարողանում է վեր հառնել: Այսօր ժամանակն է, որ մենք ավելի միաբանվենք ազգովի, ավելի զորանանք, լարենք մեր ներքին բոլոր ուժերն ու կարողությունները, եւ մեր ազգն ունակ է դա անելու: Ամեն ազգ ցանկացած փորձություն պետք է հաղթահարելով դուրս գա: Դեռ մեզ սպասում են մարտահրավերներ, որը մենք գիտակցում ենք եւ պետք է պատրաստվենք դրան ավելի զորեղ ձեւով, ավելի սթափ ու իմաստուն որոշումներ կայացնենք: Միայն միաբան ուժերով կարող ենք հարթել մեր ապագան:

Բոլորիս կոչ եմ անում, ժամանակն է համախմբվելու, սթափվելու: Թող Աստված հոգին լուսավորի մեր նահատակների, իրենց հարազատներին Սուրբ հոգով մխիթարություն պարգեւի»:

Պարգեւ Սրբազանը հավելեց, որ մենք պետք է կարողանանք շարունակել մեր կյանքը հանուն ազատության, հանուն մեր սահմանների պաշտպանության, հանուն մեր անկախության եւ հայեցի կյանքի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ