News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այս տարվա պատերազմը դեռ մի քանի տարի կլինի քննության առարկա, եւ խոսքը ոչ միայն վերլուծական, քննականի մասին է, այլ նաեւ քրեական. Կբացվի քրգործ եւ տեղի կունենա նախաքննություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մենք խոսեցինք, որ ռամզավարական զենքերը Հայաստանի կողմից չեն կիրառվել, խոսեցինք, որ եղել է հրաման հետ գալու: Եկեք քննարկենք մի էպիզոդ Արմեն Փիլոյանի մասով, որը նշանակվեց նախարար: Մարդը ջախջախել է տվել բանակը, որի համար ստանում է հերոս եւ կառվարության անդամ: Որտե՞ղ է դրսեւորվել նրա հերոսությունը: Կան բացահայտ սխալ ազդանշաններ, օրինակ Շուշիի մասով, երբ բացակայտորեն զորքեր չենք տեղափոխում, պաշտպանում, բայց կան նաեւ դավաճանական դեպքեր, ընդհուպ մինչեւ խոշոր գումարի դիմաց հակառակորդի հետ պայմանավորվելու խնդիր:

Առնվազն  երկու մարդու մասով ես տեսնում եմ դավաճանության լուրջ հիմքեր: Առաջինը եւ հիմնական Նիկոլ Փաշինյանն է: Ես անձամբ մեղադրում եմ Փաշինյանին, որ ձեռքի տակ ունեցել է զենք, որը չի կիրառել: Խոսքը, մասնավորապես, մեր միջուկային թափոնների մասին է, որը մեկ օրում կկանգնեցներ ադրբեջանականթուրքական բանակի առաջընթացը: Ընդ որում իրեն ասվել է այդ մասին»,-ասաց Բագրատյանը:

Նա ընդգծեց, որ հոկտեմբերի 9-ին, երբ Փաշինյանն ընդունել է մի խումբ արտախորհրդարանական ուժերին, Նարինե Դիլբարյանն ասել է իրեն՝ իսկ ինչի՞ չեք հրավիրել Հրանտ Բագրատյանին. «Ասել է՝ վաղը կհրավիրեմ, եւ սուտ է խոսել: Սեպտեմբերի 28-ի գիշերը ես Ղարաբաղի ղեկավարությանն ասել եմ՝ ունեք մի խնդիր՝ հեռացրեք Նիկոլ Փաշինյանին: Մենք այստեղ չունենք Ադրբեջանի բանակի խնդիր, մենք չունենք Բայրաքթար եւ այլն: Նրանք ասել են՝ եթե Նիկոլ Փաշինյանը գնա, իսկ հակառակորդը շարունակի գրոհը, ես ասել եմ՝ շատ հստակ ունեք պաշտպանության ձեւ: Վերջապես մենք ունենք մի բան, որ հակառակորդը չունի: Սրանից արդեն դավաճանության հոտ է գալիս:

Նիկոլ Փաշինյանի մոտ դավաճանության այս հոդվածը կաված է այն բանի հետ, որ հյուսիսը պահում էր, իսկ հարավում, կարծես պայմանավորվել էր, ասել էր՝ սիրուն կգաս, կմտնես Շուշի, էդտեղ կկանգնես: Հարավում նա անընդհատ ասում է՝ նահանջեք, հետ եկեք, ընդ որում շատ հախուռն կազմակերպելով այդ նահանջը: Մի զորամասը մտնում է մյուս զորամասի թիկունք՝ ստեղծելով խուճապ»,-ընդգծեց Հրանտ Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ