News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հայաստանը միջազգային ասպարեզում, ցանկացած պարագայում, պետք է ունենա իր ներկայացուցչին, եւ այդ ներկայացուցիչը պետք է լինի հանրապետության նախագահը: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Քաղաքական գործչի խոսքով` ամեն ինչ տանուլ տված վարչապետը պետք է անպայման հրաժարական տա, սակայն նույնիսկ իր հրաժարականից առաջ նա չի կարող երկիրը ներկայացնել միջազգային ասպարեզում: Մարուքյանը հիշեցրեց, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների վերջին հանդիպմանը Հայաստանի վարչապետը, չնայած եւ հարգելի պատճառով, սակայն բացակայում էր, իսկ ահա Ադրբեջանի նախագահը, հակառակը, մասնակցում էր:

«Մենք առաջարկում ենք լիազորել նախագահին բանակցություններ վարել Հայաստանի ղեկավարության անունից»,- պարզաբանեց խորհրդարանականը: Քաղաքական գործչի խոսքով` երկրի նախագահը պետք է ներկայացնի Հայաստանը միջազգային բոլոր հարթակներում: Մարուքյանը համոզված է, որ նախագահի սահմանադրական դերը  ընդհանուր առմամբ պետք է վերանայվի: Նա նաեւ նշեց, որ շատ հարցեր այժմ ոչ հօգուտ Հայաստանի են լուծվում արդյունավետ բանակցողի բացակայության պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ