News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիան դեմ է Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոյի կիրառմանը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայքո Մաասը: Այդպիսի քայլը «ռազմավարական սխալ է»:

«Ռազմավարական առումով չեմ կարծում, որ սա ճիշտ ճանապարհ է»,- հայտարարել է նա Deutsche Presse-Agentur-ին տված հարցազրույցում: «Հեշտ չէ դա անել ՆԱՏՕ-ի գործընկերոջ հետ: Մենք արդեն տեսանք, որ Թուրքիան պարզապես Ռուսաստանից գնեց Ս-400-ները , քանի որ չկարողացավ դրանք ձեռք բերել ԱՄՆ-ից»,- հավելել է նա:

Միջերկրական ծովի արեելյան հատվածում ածխաջրածինների պաշարների շուրջ վերջերս Թուրքիայի հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Հունաստանը հոկտեմբերին գերմանական կառավարությանը պաշտոնապես խնդրեց զենքի արգելք սահմանել Անկարայի դեմ:

Գերմանիայի կառավարությունը սահմանափակել է զենքի արտահանումը Թուրքիա, երբ 2019-ի հոկտեմբերին թուրքական զորքերը տեղակայվեցին Սիրիայի հյուսիսում:

Մաասը հայտարարել է, որ հրաժարվել է վեճի դիվանագիտական ​​կարգավորման գաղափարից: «Իհարկե, մենք շարունակում ենք հավատալ, որ կոնֆլիկտը կկարգավորվի եւ մեզ հարկավոր չէ ընդմիշտ հեռացնել ՆԱՏՕ-ի գործընկերոջը համագործակցությունից սպառազինությունների ոլորտում»,- ասել է նա:
Անցյալ տարի Գերմանիան սահմանափակող արգելք էր դրել Թուրքիային ռազմական տեխնիկայի զենքի վաճառք համար, որը կարող է օգտագործվել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հարձակման ժամանակ:

2018-ին Գերմանիան 243 միլիոն եվրոյի զենք է արտահանել Թուրքիա, հայտնում է Bild am Sonntag-ը, որը զենքի գերմանական արտահանման գրեթե մեկ երրորդն է կազմում:

2019-ին Թուրքիան Գերմանիայից 344.6 միլիոն եվրոյի զենք է ստացել, ինչը Գերմանիայի սպառազինության ընդհանուր արտահանման մեկ երրորդն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ