News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Շատ հեշտ է ամեն ինչ բարդել հասարակության ապակողմնորոշված պրոլետարի վրա, որ ակտիվ է ֆեյսբուքում եւ լատինատառ կամ կիրիլիցայով ինչ-որ բաներ է գրում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի պսեւդոէլիտար, պսեւդոմտավորական եւ պսեւդոսկզբունքային միտում կա, երբ մարդիկ իրար հերթ չտալով դժգոհում են, թե ժողովուրդը չունի ինքնասիրություն, ազգը չունի ինքնապաշտպանական բնազդ։ Այդ «պսեւդո»-ները ստեղծված վիճակի ու գրեթե բոլոր ձախողումների համար մեղադրում են հավաքական «ժողովրդին»։ Քննադատում են, վերջում էլ պիտակավորում՝ փաստերի ու իրականության հետ առերեսեվել չցանկացողներին անվանելով «ժեխ» կամ «զոմբի»։

Այո’, մեր քաղաքացիների մի մասը չարացած է, կուրացած, խլացած եւ առաջնորդվում է միայն ատելությամբ։ Գուցե նաեւ այդ պատճառով է, որ երկիրը գնում է անկասելի կործանման։ Այո, նրանց մեծ մասը չի զգում ռեգիոնալ գալիք վտանգները, չի ցանկանում հիշել  Նիկոլի բոլոր ստերը, բայց չի մոռանում նիկոլական միֆերը եւ համարժեք չի գնահատում աղետի ծավալները։  Բայց, միեւնույն է, արդյոք այս մարդիկ են միակ մեղավոր։ 

Իսկ գուցե մեղավորների փնտրտուքը սկսենք կառավարական շենքերու՞մ, մեր ժողովրդի հարկերի հաշվին կյանքը վայելով պորտաբույծներից։

Օրինակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողից։ Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչ է անում բարեկիրթ, բոլոր շեյխերի եւ թագուհիների բարեկամ, ձեր սրտի, էլիտար տուրիստ եւ ձրիակեր նախագահը, որն  այս աղետի ուղիղ պատասխանատուներից եւ համահեղինակներից է։

Չէ՞ որ նա է առաջին օրվանից դակում հակաօրինական, հակասահմանադրական ու անտրամաբանական որոշումները։

Չէ՞ որ նա պաշտոնի համար ուրացավ բոլորին եւ ամեն ինչ՝ պաշտոնը վեր դասելով տղամարդկային արժանապատվությունից ու հայրենիքից: Հիմա էլ փորձում է նոր դիրքավորում ստանալ։

Նա 24 ժամվա ինտերվալով, ըստ փողոցի տրամադրոթյունների, լարվածության եւ օրվա կուրսի, որոշում է՝ ում քծնել։ Քծնում է բոլորին՝ առանց որեւէ խտրականության, ընդամենը մեկ սկզունքով. «շեֆ ջան, գլխիս չխփես, թող մնամ նախագահ», իսկ շեֆերի ցանկը՝ ըստ իրավիճակի։

Ահա սա է իրական «ժեխի» դեմքը՝ փաթեթավորված թանկ կոստյումի մեջ։ Եվ հենց նրանից է պետք սկսել՝ օրենքի եւ մարդկային կանոնների ողջ խստությամբ պատժելով, որպեսզի հաջորդ եկողը հասկանա, որ ինքը ծառայելու է միայն օրենքին, պետությանն ու ժողովրդին։

Շատ հեշտ է ամեն ինչ բարդել հասարակության ապակողմնորոշված պրոլետարի վրա, որ ակտիվ է ֆեյսբուքում եւ լատինատառ կամ կիրիլիցայով ինչ-որ բաներ է գրում։ Ու չգիտես ինչու, պսեւդոմտահոգները չեն նկատում երկրի թիվ մեկ պաշտոնյային, ով չդադարեց ճանապարհորդել նույնիսկ պատերազմի օրերին։

Սովորական ժողովրդից, որ հավատացել է Նիկոլին, հիմա հակառակն եք պահանջում, պահանջում եք, որ դասեր քաղեն սեփական սխալներից, սթափ գնահատեն իրականությունը, բայց շատ հաճախ ինքներս ենք ընկնում նույն թակարդակը։

Արդյո՞ք սա արդար է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Սա արդեն պատահական լինել չի կարող
Եկեղեցին չի կարող «ոչ ամբողջությամբ» առաջնորդել շարժումը. նա կա՛մ առաջնորդում է, կա՛մ չի առաջնորդում, բայց որպեսզի մերկապարանոց չհնչեն...
«Հրապարակ». ՔՊ-ն «զադնի» չի դնի
Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ երկրորդ ընթերցումից առաջ...
«Ժողովուրդ». 6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը
Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը 2018 թվականին...
«Հրապարակ». Շարժումը հոգեվիճակ է թելադրում
Բանն այն է, որ քաղաքային խնդիրներին վերաբերող փակ նիստը բավականին բուռն ընթացք է ստացել, եւ ՔՊ-ական...
«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում»
Ինչո՞ւ է բոլորի հետ այսպես վարվում Փաշինյանը, այլ կերպ ասած՝ ինչո՞ւ է բոլորին «փչացնում»: Մեր ունեցած...
«Ժողովուրդ». Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո
Ինչպես հայտնի է, Փաստաբանական համայնքը մայիսի 21-ին գործադուլ էր հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ...
Ամենաշատ