News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից:

Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ