News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի հետաքննիչները կհարցաքննեն Nissan ավտոմոբիլային ընկերության նախկին գործադիր տնօրեն Կառլոս Գոնին Լիբանանում, որտեղ նա թաքնվում է Ճապոնիայի իշխանություններից, հաղորդում է Associated Press-ը:

Հայտնի է, որ ֆիանսիացի հետաքննիչների թիմը Բեյրութ կժամանի հունվարին, սակայն դեռեւս հայտնի չէ հստակ ամսաթիվը կամ տեղեկատվությունը, որը հետաքննիչները պատրաստվում են ստանալ Գոնից:

Բացի Ճապոնիայում դատական հետապնդման, 66-ամյա բիզնեսմենին կառաջադրվեն մի շարք մեղադրանքներ Ֆրանսիայում, որոնցից են հարկերը չվճարելը, փոխերի լվացումը, խարդախությունը եւ ընկերության ակտիվների չարաշահումը:

Կառլոս Գոնը, որը գտնվում էր Տոկիոյում տնային կալանքում, դեկտեմբերի վերջում փախել էր: Նա մասնավոր ինքնաթիռով Ստամբուլով հասել էր Բեյրութ, որտեղից պաշտոնապես հայտարարել իր գտնվելու վայրի մասին: Ճապոնական կողմը պահանջում է արտահանձնել Գոնին վերջինիս ձերբակալելու համար:

Գոնը ձերբակալվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին կասկածանքով, որ չի հայտարարագրել բոլոր իր եկամուտները: Բացի այդ Գոնը կասկածվում է, որ մարել է ընկերության հաշվին կորուստները, որոնք նրան հասցվել էին մասնավոր ներդրումների արդյունքում: Այդ վնասը կազմել է շուրջ 21 միլիոն դոլար:

Անցած տարվա գարնանը Գոնի փաստաբանները շուրջ 15 միլիոն դոլարի չափով գրավ էին ներդրել, որից հետո Գոնին ազատ էին արձակել երկրից չհեռանալու մասին պայմանով: Նախքան դատը, որը պետք է կայանար Ճապոնիայում 2020 թվականի գարնանը, նա իրավունք չուներ լքել երկիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ