News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Կիրակի Եգիպտոսից դիվանագետների եւ հետախուզության ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանել է Լիբիա Տրիպոլիում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Պատվիրակությունը գլխավորել է Եգիպտոսի ընդհանուր հետախուզության ղեկավարի տեղակալ Այման Բադեան: Եգիպտոսի բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպել են Տրիպոլիում ԱԳ նախարար Ֆաթխա Բաշագայի, ինչպես նաեւ արեւմտյան Լիբիայի հետախուզության ղեկավար Էմադ Տրապոլսիի հետ:

Բաշագայի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են անվտանգության փոխադարձ մարտահրավերներն ու անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները: Նրանք նաեւ քննարկել են հրադադարի համաձայնությունը պահպանելու տարբերակները, որը ձեռք էր բերվել ՄԱԿ-ի միջնորդությամբ, որը հակամարտող կողմերը կնքել են հոկտեմբերին:

Ներկայում Լիբիան պառակտված է ՄԱԿ-ի կողմից աջակցություն ստացող Տրիպոլիում կառավարության եւ հակամարտող վարչակազմի միջեւ, որը տեղակայված է Բենգազիում եւ վերահսկում է երկրի արեւելքն ու հարավը:

Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները սատարում են արեւելյան ուժերը, որոնք գլխավորում է գեներալ Խալիֆա Խաֆթարը: Տրիպոլիի կառավարությունը նախ հենվում է Թուրքիայի աջակցության վրա, որի ռազմական օգնությունը նպաստել է հաղթել այս տարվա գարնանը, երբ Խաֆթարը նախաձեռնել էր Տրիպոլին գրավելու փորձ:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիան սպառնացել է թիրախավորել Խաֆթարին եւ նրա դաշնակիցներին իր ուժերի վրա հարձակման դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ