News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Apple-ը թույլ կտա միանգամից մի քանի օգտատերերի տնօրինել iPhone-ները, հաղորդում է Lenta-ն՝ Appleinsider-ի վրա հղումով:

Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել արտոնագիրը, որում նկարագրվում է Secure Enclave տեխնոլոգիան, որն անհրաժեշտ է iPhone-ի նկատմամբ անվճար հասանելիությունն ապահովելու համար: Դրանից բացի, փաստաթղթում նշվում է սարքի վրա միանգամից մի քանի օգտահաշիվ գրանցելու հնարավորությունը: Լրագրողները նշել են, որ նման գործառույթ կա Mac  համակարգիչներում եւ հետագայում հասանելի կլինի iPhone-ում եւ iPad-ում:

Արտոնագրում ասվում է, որ սմարթֆոնի յուրաքանչյուր օգատեր կունենա իր անձնական կարգավորումները, օրինակ՝ կենսաչափական տվյալներ (Face ID), թվային կոդ, համակարգի պարամետրեր, կոնտակտների ցուցակ, զանգերի պամտություն եւ վեբ էջերի այցելություն: iOS-ի կոնկրետ օգտահաշվի ակտիվացման դեպքում կավարտվի նախորդի սեանսը եւ կթարմացվի նորը: Տեխնոլոգիայի ստեղծողները հստակեցնում են, որ առանձին օգտատերերի կարգավորումներն ու կոնտենտը չեն համընկնվի:

Appleinsider-ի լրագրողները նշում են, որ սա iPhone-ը որպես մի քանի օգտատերերի սարք կարգավորելու՝ Apple-ի առաջին փորձը չէ: 2013 թվականին ընկերությունը հայտ է ներկայացրել արտոնագրի գրանցման համար, որում նման գործառույթն իրականացվում է Touch ID սենսորի օգնությամբ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ