News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բեռլինը մտադիր չէ փոխել «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի կառուցումը շարունակելու վերաբերյալ իր դիքորոշումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, հաղորդում է DW-ը:

Dpa գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը եւ Սպիտակ տակ գործող ղեկավար Դոնալդ Թրամփը դեմ են խողովակաշարի կառուցմանը: Պաշտոնապես դեմոկրատը դեռ չի մեկնաբանել այդ հարցը, սակայն որոշ արեւմտյան փորձագետներ նշում են, որ թեման շարունակում է ցավոտ լինել նաեւ վարչակազմի փոփոխությունից հետո:

Մաասի խոսքով՝ խնդիրները, որոնց գնահատման գործում Բեռլինի եւ Վաշինգտոնի հայացքները կտարբերվեն, կմնան նաեւ հետագայում. «Կարեւոր է, որ մենք կենտրոնական ռազմավարական եւ աշխարհաքաղաքական հարցերի շուրջ միասնական ենք»:

Ավելի վաղ դեկտեմբերի 27-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խողովակաշարի դեմ պատժամիջոցները ռեյդերական հարձակում է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ