News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Երեկ Հայաստանի տարածքում տեղադրվեց ցուցանակ՝ «բարի գայուստ Ադրբեջան». Ես չեմ կարողանում հասկանալ, թե սրանից հետո էլ ինչ պետք է  լինի, որ մարդիկ արթնանան, պետք է հասնեն մարդկանց ննջարա՞ն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ընդդիմության երթից առաջ լրագրողների հետ զրուցյում նշեց Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Մինչ այդ ասում էինք՝ մարդիկ շոկի մեջ են, բայց արդեն ժամանական է սթափվելու, որովհետեւ այս իշխանությունները ոչինչ չեն կարող անել: Այս մարդիկ մեծ հեշտությամբ մեր երկիրն են զիջում, սառնասրտորեն շարունակում են իրենց ստախոսությունը, թե Հայաստանը ոչ մի մետր հող չի զիջում:

Մենք 2,5 տարի բարձրաձայնում էինք, որ այս ստահակը չի կարող ոչինչ անել: Վերչջին հարցազրույցում նա ասաց, որ բանավոր պայմանավորվածության հիման վրա զիջում է Հայաստանի հողերը: Սրանից ազգադավ իշխանություն ես չեմ պատկերացնում: Օր առաջ սրանց վռնդել է պետք»,-ասաց Շիրինյանը:

Իշխանությունների պնդմանը, թե ընդդիմությունը հանրային աջակցություն չունի, Շիրինյանն ասաց. «Նիկոլը հասարակությունից կտրվել է, նա չի կարողանում հասկանալ, որ 5 հազարից ավելի զոհ ունենք: Ինչու չեն բարձրաձայնում ոչ զոհերի, ոչ անհայտ կորածների մասին: Ասում են՝ դա պետք է լուծի Կարմիր խպաչը, Պուտինը, այդ դեպքում դու ո՞վ ես: Վաղը մյուս օրը սոցիալական, հումանիտար բունտ է հասունանալու, սրա դեմը իշխանությունները չեն կարող դիմակայել: Նիկոլը պետք է հասկանա, որ որքան շուտ գնա, այքան լավ կլինի եւ իր, եւ իր շրջապատի ու թիմակիցների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ