News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Զագրեբից հարավ-արեւելք գտնվող Պետրինյա քաղաքում երկրաշարժի հետեւանքով երեխա է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Jutarnji list-ին:

Ըստ տեղեկությունների՝ կան բազմաթիվ փլուզումներ: Ենթադրաբար, վնասվել է տեղի հիվանդանոցը եւ մանկապարտեզը:

Քաղաքապետ Դարինկո Դումբովիչի խոսքով՝ փլուզվել է քաղաքի գրեթե կեսը:

Ստորգետնյա ցնցումները շարունակվում են երկուշաբթի առավոտվանից:  

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Զագրեբից 46 կմ հարավ-արեւելք (բնակչությունը` շուրջ 698 հազար մարդ): Օջախը տեղակայված է 10 կմ խորության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ