News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հայտնում, որ ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներն ամանորյա տոներին կաշխատեն հատուկ աշխատաժամերով։ Դեկտեմբերի 31-ին բոլոր գրասենյակները բաց կլինեն մինչև 16։00, իսկ Երևանի ու մարզերի խոշոր գրասենյակները կաշխատեն մինչև 18։00:

Առանց հանգստյան օրերի կաշխատի Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը՝ դեկտեմբերի 31-ին մինչև 20։00, հունվարի 1-ին մինչև 18։00, իսկ հունվարի 2-ին և 3-ին մինչև 21։00: Շուրջօրյա և առանց հանգստյան օրերի կաշխատի «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը՝ բացառությամբ Նոր տարվա գիշերը` 22։00 մինչև 03։00:

Մայրաքաղաքի ու մարզերի խոշոր գրասենյակները կվերադառնան աշխատանքի 2021 թ հունվարի 3-ից, իսկ հունվարի 4-ից բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները արդեն կաշխատեն բնականոն գրաֆիկով: Beeline-ի բոլոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

«Beeline-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սպասարկման հասանելիության և բաժանորդների հարմարությանը։ Նույնիսկ ամանորյա տոներին մեր որակյալ սպասարկումը հասանելի կլինի գրասենյակներում, անվճար հեռախոսային սպասարկման կենտրոնում և, իհարկե,  առցանց», - նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նշենք, որ բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապ հաստատել  օպերատորի հետ՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն խորհրդատուի օգնությամբ ։

Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման  +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ