News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն չի տեսնում Ռուսաստանի մեջ միության համար անմիջական ռազմական վտանգ: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ տեսնում անմիջական սպառնալիք, որը բխում է Ռուսաստանից ռազմական հարձակման տեսքով,-ասել է նա:-Սակայն ես տեսնում եմ Ռուսաստան, որն ամրապնդում է իր դիրքերը: Այն օգտագործում է իր ռազմական ուժն ընդդեմ հարեւանների՝ Վրաստանի եւ Ուկրաինայի»,-հավելել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պնդմամբ՝ Մոսկվան էր կանգնած Գերմանիայի եւ Նորվեգիայի խորհրդարանների դեմ կիբերհարձակումների հետեւում: Ստոլտենբերգը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին Մեծ Բրիտանիայում մարդասպանությունների համար քիմիական նյութեր օգտագործելու մեջ: «Ռուսաստանն ունի միջուկային զենք ու հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպայի ամբողջ տարածքին»,-ասել է միության ղեկավարը:

Ստոլտենբերգը քննադատել է Թուրքիայի՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռքբերելու որոշումը: «Սակայն ես գիտեմ, որ Թուրքիան կարեւոր դաշնակից է: Նա ունի ռազմավարական աշխարհագրական դիրք»,-հավելել է նա՝ ընդգծելով, որ կարեւոր է պահպանել Թուրքիային միության կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ