News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունն ավարտել է հետաքննությունը եւ դատարան ուղարկել մեղադրական եզրակացություն երկու կասկածյալների վերաբերյալ, որոնք հանրապետությունում ահաբեկչություն են նախապատրաստել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ բերման ենթարկվածները պատրաստվում էին պայթուցիկ նյութեր օգտագործել: «Համաձայն հետաքննության արդյունքների՝ հարձակումը պետք է կատարվեր իսլամական համայնքի հստակ կրոնական կառույցի ուղղությամբ: Հանցագործները նաեւ պատրաստվում էին տարածել թունավոր նյութեր որոշ մարդկանց շրջանում: Գաղափարն այն էր, որ կանխարգելվի Լեհաստանի «իսլամացումը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:

«Կասկածյալները ցուցադրել են արմատական հայացքներ, նրանցից մեկը հրապարակավ մատնանշել է կրոնական խմբերը ոչնչացնելու անհրաժեշտությունը, կոչ արել բռնության, հանցագործությունների կատարման, ազգային, էթնիկ, ռասայական եւ կրոնական տարբերությունների, ատելության հողի վրա: Մյուս ահաբեկիչը հետազոտել է եւ գրի առել արդյունքները, որում արտահայտել է իսլամաֆոնիա եւ կոչեր հետապնդել արտերկրից ժամանողներին՝ սկսած խուլիգանական գործողություններից մինչեւ հրազենի եւ պայթուցիկ նյութերի օգտագործում»,-տեղեկացրել են լեհական հատուկ ծառայությունները:

Հաղորդվում է նաեւ, որ հետաքննության ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, չորս միավոր հրազեն, այդ թվում՝ ատրճանակ եւ ռազմամթերք, եւ այլ առարկաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ