News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


24-ամյա Սամվել Ամիրյանը, որն Արցախի «Արա Լեռ» կոչվող տարածքում հրետանային դիվիզոնում էր ծառայում որպես ավագ սպա, զոհվեց հենց պատերազմի առաջին օրը՝ փրկելով իր զիվորներին։

«Զինվորների պատմելով՝ երբ ԱԹՍ-ն եկել է իրենց վրա, անձնակազմին ծածկաճեղքի մեջ է մտցրել ու ինքը վերջում չի հասցրել, մուտքի մոտ կանգնել է, պայթյունից զոհվել է»,- NEWS.am-ին պատմեց զոհվածի եղբայրը՝ Վարդան Ամիրյանը։

Վարդանը նույնպես զինծառայող է, պատերազմի ընթացքում Եղնիկներում է ծառայել՝ որպես վաշտի հրամանատար։ Եղբոր զոհվելու մասին իմացել է միայն մեկ ամիս անց։

«Կամավորները որ հերթափոխ էին կատարում, ասում էի՝ զանգեք տանեցիներին, իմացեք՝ ոնց են։ Էդպես մի անգամ կամավորներից մեկի հետ լուր ստացա, որ եղբայրս վիրավորվել է՝ ձեռքն է կտրվել, ոտքից է վիրավոր, ասեցի՝ ոչինչ, կգնամ, կբացատրեմ իրեն, թե ինչու չգնացի իր մոտ։ Հետո՝ մի ամիս անց, երբ հնարավորություն եղավ, որ իջնեմ իմ տեղից, զանգեմ, իմացա, որ ոչ թե վիրավորվել է, այլ զոհվել է եղբայրս։ Հետո էլի չկարողացա գամ, շատ լցված էի։ Հիմա եկել եմ, որ գոնե իր առիթներից մեկի ժամանակ այստեղ լինեմ»,- պատմեց նա։

Ընտանիքն էլ Սամվելի զոհվելու մասին իմացել է պատահաբար, լուրերից․ զոհված զինծառայողների անունների շարքում մայրը կարդացել է նաեւ Սամվելի անունը։

«Դե բոլորս անհանգիստ կախված էին հեռուստացույցից, որ տեսնենք՝ ինչ նորություն կա, ու մեկ էլ հանկարծ զոհվածների անունները բերեց, տեսա՝ որդուս անունն է»,- NEWS.am-ին պատմեց զոհված սպայի մայրը՝ Սուսաննա Ամիրյանը։

Տիկին Սուսաննան որդուց վերջին զանգը պատերազմը սկսելուց առաջ էր ստացել։

«Ասում էր՝ լավ մնացեք, մեր մասին մի մտածի, թող երեխեքը լավ լինեն, դուք լավ մնացեք։ Մտքովս չէր անցնում, որ գիտեն՝ պետք է պատերազմ լինի, ռազմական վիճակի մեջ են արդեն»,- պատմեց նա։

Ամիրյանների ընտանիքը 2020թ․ երկու կորուստ է ունեցել․ պատերազմից ամիսներ առաջ էլ ավտովթարից մահացել էր Սամվելի հայրը։ Սամվելի եւ Վարդանի մյուս եղբայրն էլ մահացել էր փոքր հասակում։

Սամվելը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն էր ավարտել ու ծառայության մեկնել Արցախ։ Սամվելին անվանակոչել էին Արցախյան առաջին պատերազմում զոհված մորեղբոր անունով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ