News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Էրդողանը հրաժարվել է WhatsApp մեսենջերից: Ինչպես հայտնում է  Dodofinance պորտալը, WhatsApp-ի փոխարեն Էրդողանն ու նրա շրջապատը ապագայում կօգտվեն թուրքական Turkcell կապի օպերատորի BiP հաղորդագրությունների փոխանակման հավելվածի ծառայություններից:

Այդ որոշումը համընկնում է սոցցանցերի հարթակի դեմ Էրդողանի առավել լայն արշավի հետ: Քննադատները հայտարարել են, որ Թուրքիայի նախագահը փորձում է այդպիսով զսպել այլակարծությունը:

Turkcell-ը հայտնել է, որ վերջին 24 ժամոիմ BiP-ի օգտատերերի թիվն ավելացել է գրեթե 1 միլիոնով: Turkcell-ի խոսքով՝ 2013 թվականին թողարկման պահից ի վեր հավելվածը վերբեռնվել է ավելի քան 53 մլն անգամ: Էրդողանը եւս կոչ է արել օգտվել BiP-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ