News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստամբուլի դատարանը իսլամի հայտնի քարոզիչ Ադնան Օքթարին, ում մեղադրանք է առաջադրված մի ամբողջ շարք հոդվածներով, դատապարտել է 1075 տարվա բանտարկության, հայտնում է NTV հեռուստաալիքը:

Օքթարին կալանավորել էին 2018 թվականի հուլիսին եւ մեղադրել հանցավոր կազմակերպության ստեղծման, երեխաների նկատմամբ սեռական բռնության, սեքսուալ ոտնձգությունների, անչափահասների հետ սեքսուալ կապերի, երեխաների առեւանգման, բռնաբարությունների, շանտաժի, մարդկանց ապօրինի ազատությունից զրկելու, ռազմական եւ քաղաքական լրտեսության, մարդկանց կրոնական համոզմունքների եւ զգացումների օգտագործման միջոցով խարդախության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման, փաստաթղթերի կեղծման եւ այլ հանցագործությունների մեջ:

Օքթարի հետ միասին գործով անցնում էր 236 մարդ, որոնք բանտարկության են դատապարտվել տարբեր ժամկետներով:

Օքթարը, որը հայտնի է Հարուն Յահյա կեղծանունով, կեղծ գիտական ուղղության թուրք գրող է, իսլամական կրեացիոնիստ: Քաղաքական, կրոնական եւ գիտահանրամատչելի խնդիրների վերաբերյալ ավելի քան 300 գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են 76 լեզուներով:

1986 թվականին Օքթարին կալանավորել էին «աշխարհիկ պետության սոցիալական, տնտեսական կամ քաղաքական կարգը մասնակի փոխելու նպատակով կրոնը կամ կրոնական զգացումները, ինչպես նաեւ կրոնական սրբությունները օգտագործելու փորձի մեջ»: Դատարանը որոշում էր կայացրել հանցակազմի բացակայության մասին, որից հետո Օքթարն արդարացվել էր եւ կալանքից ազատվել:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները նշել էին, որ Օքթարը կեղծ իսլամական աղանդի առաջնորդն է, որտեղ կիրառում են սեքսուալ ստրկությունը եւ խմբային սեքսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ղրղզստանում առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Նրանցից երեքն այժմ գտնվում են ծանր վիճակում...
Ամենաշատ