News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել երկու ռուսաստանցիների եւ մեկ պորտուգալացու հանդեպ, հայտնում է AP-ն:

Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 200 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել եւ հարյուրավոր շենքեր ավերվել։

Ինտերպոլի կողմից թողարկված կարմիր ծանուցումները վերաբերում են 2013թ․ Լիբանան 2750 տոննա ամոնիումի նիտրատ բերած Rhosus նավի տիրոջն ու նավապետին, եւ նիտրատների պորտուգալացի վաճառականին, ով 2014թ.այցելել է Բեյրութի նավահանգստի պահեստ, որտեղ այն պահվում էր։ Ծանուցումն իրենից ներկայացնում է ոչ պաշտոնական հարցում ամբողջ աշխարհի իրավապահ մարմիններին՝ փախուստի դիմածներին գտնելու եւ ժամանակավորապես ձերբակալելու նպատակով: Այն կալանավորման օրդեր չէ եւ չի պահանջում իշխանություններից կալանավորել հետախուզման մեջ գտնվող կասկածյալներին:

Լիբանանի պետական դատախազ Հասան Խուրին խնդրել է Ինտերպոլին տրամադրել այդ ծանուցագրերը, հաղորդում է NNA-ն:

Լիբանանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ խոսքը նավի նախկին նավապետ Բորիս Պրոկոշեւի եւ Կիպրոսում բնակվող ռուս գործարար Իգոր Գրեչուշկինի մասին է, որը 2012թ․ գնել է բեռնատար նավը, ինչպես նաեւ՝ պորտուգալացի Խորխե Մանուել Միրրա Նետո Մորեիրայի մասին:

Պայթուցիկ նյութ հանդիսացող ամոնիումի նիտրատը, որն օգտագործվում է պարարտանյութերում, չպետք է Լիբանանում գտնվեր: Երբ Rhosus-ը դուրս է եկել Բաթումի նավահանգստից, նա շարժվել է դեպի Մոզամբիկի Բեյրա նավահանգիստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ