News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է կարգավորվել գյուտերի ստեղծման, պաշտպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական հարաբերությունները: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լիցենզավորման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ փաթեթում հաշվի են առնվել պարտավորությունները, որոնք ստանձնել եւ ընդունել է Հայաստանը միջազգային համապատասխան համաձայնությունների շրջանակում: Օրենքները, մասնավորապես, համապատասխանեցվում են արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային, ինտելեկտուալ սեփականության Համաշխարհային կազմակերպության փաստաթղթերին, Եվրասիական արտոնագրային կոնվենցիային, ինտելեկտուալ սեփականության իրավունքների առեւտրային ասպեկտների հարցով համաձայնագրին:

«Գյուտերի գրանցման, պաշտպանության եւ օգտագործման հետ կապված հարցերով կզբաղվի լիազորված պետական մարմինը, որին առընթեր կգործի Բողոքարկման կոլեգիա: Գյուտի արտոնագիր կտրվի կազմակերպություններին, ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին»,-պարզաբանեց փոխնախարարը:

Ընդ որում, արտոնագիրը կկրի ինչպես կարճաժամկետ բնույթ՝ 10 տարի ժամկետով, այնպես էլ երկարաժամկետ՝ 20 տարի ժամկետով: Միջազգային մասշտաբով դրանց գրանցման համար կպահանջվի միջազգային հայտ, որը տրվում է պետական լիազորված մարմին: ՀՀ գործող օրենսդրության նորմերին հակասության դեպքում կկիրառվեն միջազգային պայմանագրերի նորմեր:

Հայաստանի տարածքում գյուտի իրավունքը ձեռք կբերվի եւ կպահպանվի արտոնագրով, որը տրվել է սահմանված օրինական կարգով:

Եվրասիական արտոնագրից բխող իրավունքները ճանաչվում եւ պահպանվում են ՀՀ տարածքում Եվրասիական արտոնագրային կոնվենցիային համապատասխան: ՀՀ-ում գյուտերի իրավական պահպանությունն իրականացվում է պահպանվող փաստաթղթերի հիման վրա, որոնք տրվել են գործող օրենսդրությանը, ինչպես նաեւ եվրասիական արտոնագրին համապատասխան:

Որոշ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ