News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երբ 2016 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց, արտասահմանյան շատ երկրներ հարց էին տալիս, թե ԱՄՆ նոր վարչակազմը ինչպիսի արտաքին քաղաքականություն կարող է մշակել: Մի երկիր արդեն սկսել էր խաղադրույք կատարել Թրամփի վրա: Անկարայի ռեժիմը, որը գլխավորում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, Թրամփի իզոլյացիոնիզմը դիտարկում էր որպես նպատակին հասնելու միջոց, նշում է Jerusalem Post-ը:

Թուրքիան փորձելու է հասնել Վաշինգտոնում քարտ-բլանշ ստանալուն, որ Սիրիայում եւ ամբողջ տարածաշրջանում սկսի ռազմականացման, ագրեսիայի եւ հակառակորդների էթնիկ զտումների զանգվածային արշավ: Սակայն հիմա ամեն ինչ կարող է փոխվել:

ԱՄՆ պաշտոնատար անձինք, ինչպես, օրինակ, Ջեյմս Ջեֆրին եւ Ջոել Ռեյբեռնը հեռացել են ԱՄՆ Պետքարտուղարությունում իրենց պաշտոններից՝ ազդարարելով վերջին տարիների առանցքային դեմքերի հեռանալու մասին: Թուրքիայի առաջնորդը  հույս ուներ Թրամփի վարչակազմին անխոչընդոտ հասանելիություն ունենալ: Հիմա Վաշինգտոնում կանոնները փոխվում են:

Վերջին 4 տարում Թուրքիային թույլ է տրվել, հաճախ Թրամփի վարչակազմի հավանությամբ, հարձակվել Վաշինգտոնում ցուցարարների վրա, Սիրիայում Աֆրին ներխուժել, սպառնալ ՆԱՏՕ-ի գործընկերներին, ընդունել ՀԱՄԱՍ-ին, աղքատ սիրիացիներին հավաքագրել որպես վարձկաններ, խրախուսել հայերի դեմ պատերազմը եւ անգամ սպառնալ Սիրիայում ԱՄՆ զորքերին: Հիմա Վաշինգտոնում Թուրքիայի առանցքային դաշնակիցները լքում են իրենց պաշտոնները, այդ թվում՝ Պետքարտուղարությունում բանագնացներն ու բարեկամները, որոնք ուժեղացրել են Անկարայի ավտորիտարիզմն ու ագրեսիան:

Թուրքիան մտավախություն ունի, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենը եւ նրա նոր թիմը կարող են չենթարկվել Անկարայի հրամաններին եւ չողջունել նրա սպառնալիքները:

Անկարան իր ագրեսիվ պահվածքը դադարեցրեց այն պահից սկսած, երբ իմացավ Բայդենի հաղթանակի մասին: Թուրքիան երկար տարիների ընթացքում Եվրամիությանն անդամակցելու իր շահից անցում է կատարել ավելի ավտորիտար պետություն դառնալուն: Անկարան այսօրվա դրությամբ աշխարհում լրագրողների ամենախոշոր բանտն է: Ընդհուպ մինչեւ 2016 թվականը Թուրքիան արտաքին քաղաքականության առումով ձեռնպահ էր մնում ուժի կիրառումից՝ նախընտրելով թշնամիներ չունենալը եւ տարածաշրջանի երկրների հետ համագործակցելը: ԱԶԿ-ն անգամ իշխանության եկավ քուրդ փոքրամասնության եւ Հայաստանի հետ հաշտության որոնումներով: Թուրքիան Սիրիայի հետ բանակցություններում աշխատում էր Իսրայելի հետ:

2016 թվականին ամեն ինչ փոխվեց: Թուրքիայի կառավարիչը ձգտում էր բացարձակ իշխանության՝ կալանավորելով ընդդիմադիր լրագրողներին եւ ձգտելով չեղարկել ընտրությունների արդյունքները, որոնք «Ժողովուրդների դեմոկրատիա» ընդդիմադիր կուսակցությանը թույլ էին տվել հայտնվել խորհրդարանում եւ մեծ թվով քաղաքապետարաններում: Թրամփը կդառնա բանալին, Թուրքիայի վարքագծում չի լինի որեւէ զսպում ու հակակշիռներ:

Թրամփին հասնելու համար Թուրքիան գործի դրեց Վաշինգտոնում իր լոբբիստներին եւ աշխատեց առանցքային ձայների հետ՝ վերլուծական կենտրոններից մինչեւ աջ թեւի բարեկամներ, որ Կոլումբիա շրջանի հրավեր ստանա:

Էրդողանը ժամանեց 2017 թվականի մայիսին: Նա Սպիտակ տան այնպիսի աջակցություն զգաց, որ իր անվտանգության ծառայության աշխատակիցներին ուղարկեց հարձակվելու Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ հավաքված խաղաղ ցուցարարների վրա: Սա ամերիկյան պատմության մեջ աննախադեպ դեպք էր: Հիմա պարզ դարձավ, որ Վաշինգտոնի բուն սրտում Թուրքիան կառավարում էր բոլորին: Մեղադրանքները հանվեցին: Ցուցարարների վրա հարձակումը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիան անցկացնում էր հարյուր հազարավոր պետծառայողների ու այլ անձանց զտում՝ նրանց մեղադրելով այն բանում, որ «ահաբեկիչներ» են ու «խռովարարներ»:

Վաշինգտոնում Անկարայի բարեկամները նաեւ պատմություն տարածեցին ԱՄՆ-ում «խորքային պետության» մասին, որը, նրանց պնդմամբ, գոյություն ունի նաեւ Թուրքիայում, եւ պնդում էին, որ այդ «խորքային պետությունը» փորձում է խափանել Թրամփի հեղինակությունը:

Միաժամանակ, Թուրքիայում հանրաքվեն եւս նախագահին ավելի շատ լիազորություններ տվեց: Անկարան ձգտում էր Թրամփին անհապաղ հասանելիություն ստանալ՝ սկզբում նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի միջոցով, իսկ այնուհետեւ ուղիղ հասանելիությամբ:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ավելի ուշ կպատմի, թե ԱՄՆ վարչակազմը ինչպես է կատարել Էրդողանի ռեժիմի հրամանները, այդ թվում՝ դադարեցրել է Halkbank պետական թուրքական խոշոր բանկի դեմ գործը:

Թուրքիան 2018 թվականի հունվարին սիրիացի ապստամբներին հավաքագրել էր Սիրիայում քրդերի դեմ պայքարելու համար: Քրդական Աֆրին շրջանում «ահաբեկիչներ» չկային, բայց Թուրքիան հարձակվեց սիրիական շրջանի վրա, սիրիացի ապստամբներին ուղարկեց այն կողոպտելու, իսկ հետո քրդերից էթնիկ զտում կատարեց: Թուրքիայի օկուպացիայի շրջանում կանանց պարբերաբար հեռացնում էին բոլոր պետական պաշտոններից, եւ շատ կանանց տեղափոխու էին գաղտնի բանտեր, որոնք կառավարում էին Սիրիայում Թուրքիայի ծայրահեղական դաշնակիցները: Աֆրինի ոչնչացումը միայն առաջին քայլն էր:

Թուրքիան զգաց, որ ԱՄՆ վարչակազմը այնքան թրքամետ է, որ Անկարան կարող է ԱՄՆ-ին ստիպել նույնիսկ հրաժերվել Սիրիայում իր գործընկերներից:

ԱՄՆ Պետքարտուղարության հետ համագործակցելով, որը ցանկանում էր նվաստացնել Պենտագոնի եւ Սիրիայի արեւելքում Կենտրոնական հրամանատարության հաջող գործողությունները, Թուրքիան Թրամփին հրամայեց դուրս բերել ԱՄՆ զորքերը: Պատմության մեջ երբեք ՆԱՏՕ-ի դաշնակիցը չի սպառնացել ԱՄՆ զորքերին եւ չի ռմբակոծել նրա գործընկեր ուժերին: Բայց Անկարան հասկանում էր, որ ԱՄՆ այս վարչակազմը Թուրքիային առաջին տեղում է դնում:

Վաշինգտոնի շրջանակներում իր արտաքին քաղաքականությունը վաճառելու համար Թուրքիան հասկանում էր, որ ԱՄՆ-ում աջերի ձայները, որպես կանոն, կրում են հակաիրանական բնույթ, ինչպես նաեւ քննադատում են Օբամայի քաղաքականությունը: Նկարան Սիրիայում քրդերի վրա հարձակումը վաճառեց որպես «Օբամայի դարաշրջանի քաղաքականությունը» շրջելու միջոց:

Իսկ մինչ այդ Թուրքիան աշխատում էր Թեհրանի եւ Մոսկվայի հետ, Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգեր էր գնում եւ ձգտում Իրանի հետ Սիրիայի հարցով գործարք կնքել, որը կմեկուսացներ Ամերիկային եւ չէր ներառի Սիրիայի հարցով բանակցություններում ԱՄՆ գործընկերային ուժերին: Վաշինգտոնում թուրքական լոբբին պնդում էր, թե Անկարան Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատվար է:

Թրամփի համար Թուրքիան այլ նշանակություն ուներ. այն կտնտեսի ԱՄՆ-ի փողերը՝ գործ ունենալով ԻՊ-ի հետ: Փաստացի, Անկարայի ռեժիմը գործ ուներ ԻՊ-ի հետ՝ ԻՊ-ի գրոհայիններին թույլ տալով անցնել Իդլիբ Թուրքիայի տարածքով:

2019 թվականի հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունը, այն է՝ ԱՄՆ-ին ստիպել դուրս գալ Սիրիայի հյուսիսային հատվածից, հանգեցրեց Ռուսաստանի, Իրանի եւ սիրիական ռեժիմի դիրքերի ամրապնդման:

Անկարայի սպառնալիքները շարունակվեցին մինչեւ 2020 թվական:

Թուրքիան սպառնում էր Հունաստանին, որը պնդում էր, որ Թուրքիան սիրիացի փախստականներին օգտագործում է Հունաստանի դեմ, վախեցնում էր հունական նավերին, ապա սիրիացիների ուղարկում Լիբիա կռվելու: Ապա Թուրքիան Ադրբեջանին մղեց հայերի դեմ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման:

Թուրքիայի սանձարձակ արտաքին քաղաքականության շրջանակում առնվազն 300 000 մարդ էթնիկ զտման ենթարկվեց Սիրիայում, տասնյակ հազարավոր հայեր էթնիկ զտման ենթարկվեցին Լեռնային Ղարաբաղում: Քրդերին եւ հայերին սպանեցին, գլխատեցին եւ առեւանգեցին:

Անկարան նույնիսկ ահաբեկչություններ իրականացրեց Ֆրանսիայում, Իսրայելին համեմատեց նացիստական Գերմանիային հետ եւ սպառնաց «ազատագրել» Երուսաղեմը:

Վաշինգտոնի միջոցով Անկարայի ռազմական գործողությունների վերջին կաթիլ դարձավ Կովկասը բռնկելու որոշումը: Թուրքիան Ադրբեջանին հրահրեց պատերազմի եւ հովանավորեց հոդվածներն այն մասին, թե հայերի դեմ պատերազմը կապված է Ռուսաստանի դիմակայության հետ: Սակայն վերջնաարդյունքը եղավ այնպես, ինչպես Սիրիայում. Թուրքիան վերջին հաշվով Կովկասում սկսեց աշխատել Ռուսաստանի եւ Իրանի հետ, իսկ Ռուսաստանը խաղաղապահների ուղարկեց: 2021 թվականի հունվարի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները մեկնեցին Մոսկվա, այլ ոչ թե Վաշինգտոն: Ռուսաստանն ազդեցություն ստացավ: Թուրքիան եւ Ռուսաստանն այժմ աշխատում են Սիրիայում, Լիբիայում եւ Կովկասում:

Յուրաքանչյուր կոնֆլիկտում ԱՄՆ-ի դերը երկրորդ պլան կմղվի մասամբ այն պատճառով, որ Թուրքիան ԱՄՆ-ին ստիպել է փոխանցել կոնֆլիկտները Անկարային աութսորսինգով:

Անկարայի ռեժիմը զգում է, որ քարտ-բլանշը սպառված է: Նա չի կարող օգտագործել աջերի ձայներն ԱՄՆ-ում, որպեսզի առաջ տանի պատումն այն մասին, որ Թուրքիան ԱՄՆ նոր վարչակազմի հետ «Իրանի դեմ» է: Նրա միակ խաղաքարտն այժմ հաշտեցումն է, որն առաջ է տանում Հունաստանի, Ֆրանսիայի, Իսրայելի եւ բոլոր նրանց հետ, ովքեր կլսեն նրան:

350 000 մարդկանց համար, որոնք արտաքսվել են իրենց տներից, մոտ 200 000 մարդկանց համար, ովքեր աշխատանքից ազատվել կամ բանտարկվել են Թուրքիայում, լրագրողների համար, որոնց թվում է Ջան Դունդարը, որը հետապնդման եւ արտաքսման է ենթարկվել, քաղաքական գործիչների համար, որոնք ձերբակալվել են ահաբեկչության մեջ մեղադրանքով, վերջին մի քանի տարին մղձավանջային են եղել:

Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի ամերիկացի պաշտոնյաների համար դրանք տարիների էին, երբ Սիրիայում ամերիկացի բանագնացները քաղաքականություն էին վարում, որը, ինչպես պարզվեց, խոչընդոտում էր Կենտրոնական հրամանատարությանը, եւ երբ Սպիտակ տունը նույնիսկ չէր խորհրդակցում ու տեղեկացնում Պետդեպարտամենտի եւ Պենտագոնի ղեկավարներին զորքերի դուրսբերման մասին: Այդ դարաշրջանը, կարծես, մոտենում է ավարտին:

Ի լրումն դրա, ԱՄՆ քաղաքականությունը, որը սաբոտաժի էր ենթարկում Սիրիայում Օբամայի վարչակազմի դերը, մեկուսացրել է ԱՄՆ-ին Աստանայի բանակցություններից եւ նրան ամբողջությամբ Թուրքիայից կախված դարձրել: Դեռ հայտնի չէ, թե արդյոք նոր վարչակազմը միջոց կգտնի Սիրիայի նկատմամբ հետեւողական քաղաքականություն անցկացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ