News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ անել բժշկասոցիալական կարգում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն:

Նրա խոսքով, գործող կարգով, մասնավորապես, աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո է տեղի ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում առանց այդ խմբի տրամադրման գործընթացը ավարտելու տալ այդ սարքերը:

Նախագծով առաջարկվում է նաեւ բժշկասոցիալական փորձաքննության դիմելու, պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով պետական հավաստագրերի տրամադրելու համար անձնագիր կամ նույնականացման քարտ ներկայացնելու  պահանջը փոխարինվում է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջով:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց. «Այսինքն ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում-գալիս կառավարության կամ նախարարության մոտը, այլ նախարարությունն ինքն է գնում եւ կարիքները գնահատում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ