News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020 թ. տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է: Այս մասին հայտարարություն է տարածել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Հայտարարությունում ասվում է.

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանափակվել էր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիությունը։ Այն հայտարարատուները, ովքեր վերը նշված օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չեն ունեցել կատարել հայտարարագրման պարտավորությունը, համակարգի հասանելիությունն ապահովելուց հետո կարող են պաշտոնի ստանձնման կամ դադարեցման հայտարարագիրը ներկայացնել մեկամսյա ժամկետում: Նշված ժամկետում հայտարարագրման պարտավորությունը կատարելու դեպքում նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի: Համակարգը վերագործարկելուն պես Հանձնաժողովը դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կտարածի, ինչպես նաև կտեղեկացնի բոլոր գերատեսչություններին։

Ներկայումս, համակարգի ամբողջական վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում պետական գերատեսչությունների միջոցով իրականացվում են հայտարարատու անձանց բջջային հեռախոսահամարների, այլ անձնական տվյալների, ինչպես նաև ընտանիքի կազմի ճշգրտման միջոցառումներ։ 2020 թվականի տարեկան հայտարարագրերը լրացնելու համար հայտարարատու անձանց կողմից հայտարարագրման էլեկտրոնային համակարգին հասանելիություն ապահովելու նպատակով Հանձնաժողովը  ծանուցումներն իրականացնելու է բջջային հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկելու միջոցով: Հաղորդագրությունը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ անհատական հաշիվներն ակտիվացնելու նպատակով, ուստի մինչև հաղորդագրությունը ստանալը համակարգ մուտք գործելու անհրաժեշտություն չկա։

Բջջային հեռախոսահամարներին համապատասխան հեռախոսային ծանուցումները կուղարկվեն 2021 թվականի հունվարի 18-ից հետո։

Հիշեցնում ենք նաև, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցող հայտարարատուների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է, սակայն հայտարարագրման վերջին ամիսներին ակնկալվող մեծ ծանրաբեռնվածության պատճառով Հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայտարարագրման գործընթացը սկսել բջջային հաղորդագրությունը ստանալուն պես, որպեսզի Հանձնաժողովն իր ռեսուրսների սահմաններում հնարավորություն ունենա պատշաճ աջակցել հայտարարատուներին:

Տպել
Ամենաշատ