News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հավկիթի գնի աճը պայմանավորված է նրանով, որ չենք հասցրել կենդանի թռչնի նոր խմբաքանակ ներմուծել արտադրությունը թարմացնելու համար: Եթե գլխաքանակը չի թարմացվում, ապա ընկնում է հավկիթի արտադրողականությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

«Մենք ինչ-որ կերպ կարողացել ենք ներմուծել ինկուբացիոն հավկիթ եւ ճուտ, որպեսզի դեկտեմբերի սկզբին ապահովենք հավկիթի արտադրության աճը: Դա թույլ է տվել կանգնեցնել գնաճը եւ նույնիսկ նվազեցնել գինը 2-3 դրամով: Ինչ վերաբերում է թռչնամսին, ապա այս տարի գները չեն բարձրացրել, եւ արտադրողներն այն վաճառում են մեկ կիլոգրամը 1260-1290 դրամով»,-նշեց նա:

Փորձագետը շարունակեց, որ հավկիթի մասով Հայաստանը լիովին ինքնաբավ է, իսկ մսի արտադրության մասով կա աճի միտում, սակայն խնդիրն այն է, որ ավելանում է արտադրանքի ինքնարժեքն ու դրան զուգահեռ ընկնում է բնակչության վճարունակությունը:

«Բացասական ազդեցություն ունեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ կերի գների աճ, էներգակիրների թանկացում, արժույթի փոխարժեքի տատանում, ինչպես նաեւ գների ընդհանուր աճ: Թռչնամսի արտադրության ոլորտում ամենագլխավոր խնդիրը ներմուծվող մսի (25 տոկոս) ցածր մաքսատուրքերն են, որն ավելի էժան է, քան տեղական արտադրանքը, եւ, բնականաբար, դա ազդում է պահանջարկի վրա, քանի որ նման պայմաններում տեղականը քիչ մրցունակ է դառնում: 2020 թվականին ծրագրվում է ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքն ավելացնել մինչեւ 50 տոկոս, սակայն հաշվի առնելով առկա դժվարությունները, որոշում է կայացվել թողնել ամեն ինչ առանց փոփոխությունների: Արտադրողի համար չափազանց կարեւոր է կայունությունը, քանի որ տնտեսվարող սուբյեկտն իր հաշվարկները կատարում է 1 տարվա համար, իսկ կերի պաշարների համար՝ 2-3 ամսվա: Ներկայիս իրավիճակում բիզնեսի համար բարդ է կողմնորոշվել: Այդ առումով պետության դերը կայանում է նրանում, որպեսզի, օրինակ, մեկ տարվա ընթացքում թույլ չտա էներգակիրների գնի աճ եւ անսպասելի ու կտրուկ փոփոխություններ չսահմանի հարկային ոլորտում բիզնեսի համար: Այժմ անհնար է նույնիսկ կանխատեսել, քանի որ կայունություն չկա: Այսօր մենք ամբողջությամբ կախված ենք Վերին Լարսի անցակետից, որը մինչեւ մարտի վերջ փակ է: Սակայն նույնիսկ այդ պայմաններում մեզ հաջողվեց նորմալ փակել տարին»,-նշեց Ստեփանյանը:

Փորձագետը պարզաբանեց, որ հավկիթի եւ թռչնամսի արտադրության ամենաբարձ ցուցանիշները գրանցվել են 2019-ին, երբ 2018-ի համեմատ հավկիթի արտադրությունը գրանցել է 10-տոկոսանոց աճ, ինչը հանգեցրել է գների անկման: 2020 թվականին, նրա խոսքով, աճը կազմել է ընդամենը 2 տոկոս, 2019-ին՝ 9 տոկոս: 2020 թվականին թռչնամսի արտադրության ծավալներն աննշան նվազել են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ