News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Ուրազաեւին հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայ-ղազախական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ ընդգծել երկու երկրների սերտ փոխգործակցության փաստը նաեւ բազմակողմ ձեւաչափերում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ղազախստանն ունեն տնտեսության բնագավառում գործակցության մեծ ներուժ, որի իրացման գործում Նիկոլ Փաշինյանը նշել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության եւ մասնավոր հատվածների միջեւ կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

Դեսպան Ուրազաեւը շնորհակալություն է հայտնել անձամբ վարչապետին եւ ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ հետագա գործունեության ընթացքում եւս բոլոր ջանքերը ներդնելու է հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելուն: Դեսպանը նշել է, որ անցած 5 տարիների ընթացքում երկկողմ կապերը շարունակական կերպով ընդլայնվել են բոլոր ոլորտներում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ պարոն Ուրազաեւը նկատել է, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային՝ 2020 թվականին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 50 տոկոսով, ինչը լավ նախադրյալ է աճի տեմպերը պահպանելու ու զարգացնելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական համագործակցության հեռանկարներին, ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ