News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանն ու Ադրբեջանը մեծ հնարավորություններ ունեն տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման համար: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակի հատուկ օգնական Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Բունյադ Հուսեյնովի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը:

Նշելով «ղարաբաղյան հակամարտության ժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» Թեհրանի աջակցության մասին, Ամիր-Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ «այս հակամարտության ավարտը տարածաշրջան կբերի խաղաղություն եւ կայունություն»: Նրա խոսքով՝ իրանական ընկերությունները շինարարական հատվածում ինժեներական մեծ ներուժ ունեն եւ կարող են Բաքվին օգնել Ղարաբաղի վերականգնման գործում, իսկ Իրանի եւ ադրբեջանական շրջանների միջեւ ոչ մեծ հեռավորությունը իրանական ընկերություններին առավելություն է տալիս:

Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանում սիոնիստական ռեժիմի ներկայությունը հակասում է խաղաղությանն ու անվտանգությանը:

Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային իրադարձությունների եւ փոխադարձ շահ ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ