News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկացի զինծառայողների թիվը Աֆղանստանում հասել է մինչեւ 2500-ի, հաղորդում է AP-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հրաման է արձակել նոյեմբերին զորքերի կրճատման մասին, ավելի վաղ հայտնել է, որ Աֆղաստանում ԱՄՆ զորքերի թվիը հասել է 19-ամյա նվազագույնի:

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը, ով կողմ է Աֆղանստանում ոչ մեծ հակաահաբեկչական ուժերի պահպանմանը որպես երաշխքի միջոց, որ ծայրահեղական խմբավորումները չեն կարողանա հարձակվել ԱՄՆ-ի վրա, կբախվի Աֆղանստանի հարցով մի շարք խնդիրների: Այդ խնդիրքների թվում է զինվորականների թվի հետագա կրճատման հարցը:

Չնայած նրան, որ բարձրագույն ռազմական պաշտոնյաները զգուշացրել են զորքերի կրճատման կապակցությամբ, նոյեմբերի 17-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլերը հայտարարել է, որ կատարում է Թրամփի հրամանը: Արդյունքում վերջին մի քանի շաբաթը ռազմական հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի երկրից դուրս բերի ավելի քան 1500 զինծառայողի: Թրամփի հրամանագրով կրճատվում է նաեւ Իրաքում ԱՄՆ զորքերի թիվը՝ մինչեւ 2500:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ