News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախ ասեմ, որ շուրջ 25 տարի ծառայել եմ ՀՀ ոստիկանությունում եւ իմ տված նախկին հարցազրույցներից մեկում նշել եմ, թե ինչ կարգավիճակում էլ լինի, ես նորից անգամ առանց աշխատանքի, կծառայեմ երկրին: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ազատվեց ոստիկանապետի պաշտոնից եւ ինչու համաձայնեց նշանակվել պաշտպանության փոխնախարար:

«Այսինքն ինձ համար որպես սկզբունք դրված չէր, որ եթե եղել եմ ոստիկանապետը, հետեւաբար չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք: Ես դրանում որեւէ խնդիր չեմ տեսնում: Առավելեւս այս փուլում հետպատերազմյան շրջանում ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ծառայել ՊՆ-ում եւ իմ լուման ներդնել հայրենիքի պաշտպանության, անվտանգության գործին:

Ոստիկանության պետի եւ նշանակում, եւ պաշտոնավարումը, եւ ազատումը պայմանավորված է որպես վարչապետի ենթակայությամբ ծառայող մարմնի ղեկավար: Իմ աշխատանքի գնահատականը տվել է ՀՀ վարչապետը»:

Հարցին, թե իրեն չի՞ պարզաբանել, թե ինչու է ազատել պաշտոնից, Արման Սարգսյանն ասաց. «Եկեք այդ մասին բան չասեմ: Միգուցե իրադարձությունների համընկնում էր: Հարսանիքը չէր հաստատ: Միգուցե ինչ-որ խնդիրներ լավ չեմ լուծել, ենթադրում եմ կորոնավիրուսի հետ կապված»:

Հարցին, թե սպասելի՞ էր, որ նոր պաշտոն կստանաք, Արման Սարգսյանը պատասխանեց. «Պարզ ասեմ, որ ինձ համար սպասելի է եղել յուրաքանչյուր կարգավիճակով ծառայել հայրենիքին: Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունում իմ ծառայության ընթացքում մամուլը ոչ միշտ է օբյեկտիվ ներկայացրել տեղեկատվությունը, սա մեղմ եմ ասում, ավելի շատ եղել են հրապարակումներ, որոնցում իսպառ բացակայում էին իրականության հիմքերը, բայց ես որոշակի մեծ ներդրում եմ ունեցել ոստիկանության ծառայության կազմակերպման մի շարք խնդիրների լուծման առումով: Հույս ունեմ, որ ՊՆ-ում կարողանալու եմ եւ անելու եմ ամեն ինչ, գիշերուզօր ծառայելու եմ, որ օգուտ բերեմ պետությանը: 

Մամուլում այնպիսի բաներ են գրվել, որ ուղղակի զավեշտից այն կողմ չեն կարող որոշակի լրջության արժանանալ: Նույնիսկ իմ ազատվելուց հետո հոդվածներ հրապարակվեցին, որոնք ծիծաղելի չասեմ, ոստիկանությունում բլորը ցավ են ապրել, որ նման ստահոդ տեղեկատվություն է եղել»: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ