News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նապոլեոնի բանտասենյակի բանալին Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է 81 900 ֆունտ սթեռլինգով, հաղորդում է AP-ը:

Բանալին, որը գտել էր Չառլզ Ռիչարդ Ֆոքսը, վաճառվել է գրության հետ միասին. «Սուրբ Հեղինե կղզում, որտեղ մահացել է Նապոլեոնը, բանտասենյակի բանալին, որը ես ստացա 1822 թվականին»:

Ֆրանսիացի կայսրը մահացել է աքսորման մեջ: 13 սմ երկարությամբ բանալին բացում է սենյակի դուռը, որտեղ մահացել է կայսրը: Նապոլեոնը աքսորվել էր կղզի Վաթերլոիի ճակատամարտում պարտությունից հետո եւ մնացել այնտեղ մինչեւ իր մահը՝ 1821 թվականը: Ֆոքսը բանալին փոխանցել էր իր մորը՝ բարոնուհի Հոլանդին, ով Նապոլեոնի «սուպեր ֆանատն էր», նա նրան գրքեր եւ քաղցրավենիք էր ուղարկում: Նրա ժառանգները գտել են բանալին արկղի մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ