News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դուրս են գրել Մոնակոյի սրտաբանական կլինիկայից, որտեղ նա հայտնվել էր առիթմիայով երկուշաբթի օրը: Այս մասին հայտնել են նրա «Առաջ, Իտալիա» կուսակցության աղբյուրները, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Քաղաքական գործիչն արդեն վերադարձել է իր դստեր՝ Մարինայի տուն, ով ապրում է Նիսում:

Ավելի վաղ Բեռլուսկոնին հայտնել է, որ հոսպիտալացումն անհրաժեշտ է եղել հետազոտության անցկացման համար, որը նրան նշանակել էին բուժող բժիշկները: 84-ամյա քաղաքական գործիչը նշել է, որ լավ վիճակում է եւ չի մտահոգվում իր առողջության համար:

2016 թվականին Բեռլուսկոնին աորտալ փականների օպերացիայի է ենթարկվել:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ