News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսը, չնայած համաշխարհային քարտեզի վրա իր համեստ տեղին, կարող է իրեն թույլ տալ անկախ արտաքին եւ ներքին քաղաքականություն վարել: Այս մասին պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է նախագահի անունից հին Նոր տարվա առթիվ կայացած ընդունելության ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Լուաշենկոն հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ այս դահլիճում նախազգուշացրել էր, որ բելառուսական պետությունը «ատամով կփորձի»՝ արժանի է արդյոք այն իր անկախությանը:

«Ժամանակը փորձեց մեզ եւ տվեց պատասխանը՝ ընդհանուր առմամբ, արժանի են: 2020-ին մեզ փաստացի պատերազմ հայտարարեցին: Եւ դա սանձազերծվեց ոչ թե նախագահի, պետական ծառայողների, ուժային կառույցների, այլ ընդհանրապես ուժեղ պետության դեմ: Պետությունը, որը, չնայած աշխարհի քարտեզի վրա իր համեստ տեղին, կարող է իրեն թույլ տալ անկախ արտաքին եւ ներքին քաղաքականություն վարել,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն,- Հենց սա է պատճառը: Եթե մենք թույլ լինեինք, մեզ հախից կգային առանց այս իրադարձությունների եւ առանց պատերազմի: Եթե մենք շատ ուժեղ լինեինք, օրինակ, Չինաստանի նման, մեզ նման պահանջներ չէին ներկայացնի: Թեեւ Չինաստանին էլ ցնցեցին, եւ այն էլ ինչպես՝ հիշու՞մ եք հոնկոնգյան իրադարձությունները»:

Նա նկատել է, որ առանց ուժեղ իշխանության երկրի ինքնիշխանությունն անհավանական է: «Սա շատ կարեւոր է այն պահին, երբ մենք ընդհուպ մոտեցել ենք նրան, որ խարխլենք մեր Սահմանադրությունը: Իսկ ուժեղ իշխանությունը միայն մեկ անձ չէ: Դա ազգ է, որը պատրաստ է համախմբվել, երբ պետությունը գտնվում է հարվածի տակ: Մենք տոկացինք (առայժմ տոկում ենք), քանի որ միասնական էինք խաղաղությունը եւ պատմական ճշմարտությունը, կյանքի ձեւը եւ մենթալիտետը պաշտպանելու հարցում: Ճիշտ է, երերացին ոչ անմիջապես: Բայց երերացին: Երկար էինք սանձում, հիմա գնում ենք, - ասել է Բելառուսի ղեկավարը,-Հետեւաբար, հայտարարված Միասնության տարին ոչ այնքան ապագայի առաջադրանք է, որքան անհերքելի փաստ եւ մեր պատասխանն է չարակամներին՝ բելառուսները եղել են եւ կլինեն միասնական ժողովուրդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ